Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի նախարարին
Քաղաքականություն
27.06.2025 | 17:00
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալափարսլան Բայրաքթարի հետ։
«Մենք Ստամբուլում հանդիպեցինք Հայաստանի տարածաշրջանային կառավարման և ենթակառուցվածքների նախարար պարոն Դավիթ Խուդոյանի հետ», – գրել է Բայրաքթարը X-ի իր միկրոբլոգում։
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են Թուրքիայի և Հայաստանի միջև էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցության հնարավորությունները։
Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի