Պատրաստ են գյուլլել իրենց համակիրներին էլ․ Կտրիճ Ներսիսյանը տեղյակ է եղել Վազգեն Գալստանյանի ծրագրից․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

«Մի քանի հոգու կգյուլլենք, հետո փոխհատուցում կտանք, շնորհակալ կլինեն, ժողովուրդը էշ ու անասուն է․․․ սա արտառոց չէ, սա այդ մարդկանց բնութագիրն է։ Իրենք չեն խորշում անգամ իրենց համակիրներին գյուլլելով և այդպես անվանելով՝ հասնել իրենց նպատակներին»,- Factor TV-ի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Հաշվի առնելով, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջինն է տեղեկանում և հրապարակում ուշագրավ տեղեկությունները՝ Արսեն Թորոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղյակ է եղել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ենթադրյալ հեղաշրջման գործողություններից։

«Ինչ վերաբերում է Կտրիճ Ներսիսյանի տեղեկացվածությանը Վազգեն Գալստանյանի գործողություններին՝ ողջամիտ կասկած ունեմ, վստահ եմ՝ շփվել են և հաճախ սինխրոնացրել են իրենց գործողությունները։ Վստահությունս հիմնված է այն փաստի վրա, որ հենց Վազգեն Գալստանյանը սառեցրեց իր եկեղեցական ծառայությունը և դուրս եկավ քաղաքական պայքարի, բայց չհանեց իր շորերը, պահանջեց, որ իրեն սրբազան կոչեն։ Իսկ Կտրիճ Ներսիսյանի կողմից որևէ արգելակող նշան չի եղել։ Այդ մարդուն պետք էր հեռացնել եկեղեցուց, բայց դա չեղավ։ Գալստանյանը Կտրիճ Ներսիսյանի օրհնանքն էր բերում Քոչարյանի հանրահավաքին։ Ինչ է սա, եթե ոչ Կտրիճ Ներսիսյանի կողմից պատվիրված քայլ»,- ասաց իշխանական պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան