Իմ ընկեր Թրամփի հետ բացում ենք թուրք-ամերիկյան հարաբերությունների նոր դարաշրջանի դուռը․ Էրդողան

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մանրամասներ է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումից, որը կայացել էր Հաագայում։

«Ես արդյունավետ հանդիպում ունեցա իմ ընկեր Թրամփի հետ։ Մենք քննարկեցինք բազմաթիվ թեմաներ՝ սկսած մեր երկկողմ հարաբերություններից մինչև ՆԱՏՕ-ի հետ գործընկերություն, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Ինչպես գիտեք, մենք նպատակ ունենք ԱՄՆ-ի հետ առևտրի ծավալը հասցնել 100 միլիարդ դոլարի։ Մենք ցանկանում ենք հասնել այս նպատակին»,- ասել է Էրդողանը Հաագայից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ու նշել, որ   հնարավորություն են ունեցել քննարկելու տարածաշրջանում առկա հակամարտություններն ու լարվածությունը։

Նա հայտարարել է, որ Թուրքիան չի հրաժարվել F-35 կործանիչների ծրագրից, որից ԱՄՆ-ն Անկարային հեռացրել էր ռուսական C-400 համակարգերի գնման պատճառով։

«Մենք չենք հրաժարվել F-35-ներից։ Մենք մեր գործընկերների հետ քննարկում ենք նախագծին վերադառնալու մեր մտադրությունը։ F-35 ծրագիրը որքան տեխնիկական, այնքան էլ քաղաքական գործընթաց է։ Թուրքիան անարդարացիորեն հեռացվել է ծրագրից։ Մենք միշտ քննադատել ենք այս քայլը, որը անհամատեղելի է դաշինքի ոգու հետ։ Մենք քննարկել ենք այս հարցը պարոն Թրամփի հետ մեր հանդիպումներում, և սկսվել են տեխնիկական մակարդակի բանակցություններ»,-ասել է Էրդողանը։

Անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններին, Էրդողանը նշել է.

«Ես և իմ ընկեր Թրամփը բացում ենք թուրք-ամերիկյան հարաբերությունների նոր դարաշրջանի դուռը։ Պետք է սա շատ հստակ ասեմ։ Թրամփի և մեր միջև հեռախոսային դիվանագիտության գործընթացը մինչ օրս չի գերազանցել 24 ժամը։ Եթե մենք զանգահարենք, մյուս կողմը անմիջապես հետ կզանգահարի 24 ժամվա ընթացքում»։

Հիշեցնենք, որ Թրամփի ու Էրդողանի Հաագայում հանդիպումը տեղի էր ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի