Չկողմնորոշված տնօրեն և խմբերի բաժանված դերասաններ․ Ստանիսլավսկու թատրոնը մեկ տարի է՝ մնացել է առանց գեղարվեստական ղեկավարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2024 | 11:27
«Շահեդ»-ներն ու հրթիռները գրոհել են Օդեսան․ կա զոհ
15.11.2024 | 11:16
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի հետ
15.11.2024 | 11:10
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.11.2024 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
15.11.2024 | 10:50
Որոշակի հրմշտոց է եղել. Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 10:39
Իլոն Մասկը հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանին․The New York Times
15.11.2024 | 10:30
NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են
15.11.2024 | 10:22
ՀԾԿՀ նախագահի թեկնածուն օրերս սառեցրել է անդամակցությունը ՔՊ-ում․ Գնել Սանոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 10:16
«Ռասիա ՖԶէ-ն և Ջ. Բորկովսկին ընդդեմ ՀՀ-ի» գործով Հայաստանը գրանցել է լիարժեք հաղթանակ
15.11.2024 | 10:00
Ազգային ժողովի նիստը` ՈՒՂԻՂ
15.11.2024 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.11.2024 | 09:38
«1 ԲԻՍ» աստիճան բարդությամբ հրդեh՝ Սարյան փողոցում
14.11.2024 | 23:29
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ
14.11.2024 | 23:16
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին
14.11.2024 | 23:00
Սլովակիան դեկտեմբերին գազ կներկրի Ադրբեջանից
Բոլորը

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո արդեն մեկ տարի է՝ չի կարողանում գեղարվեստական ղեկավար ընտրել։ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը որոշ ժամանակ առաջ այցելել է թատրոն և հայտարարել, որ դերասաններն իրենք պետք է ընտրեն գեղարվեստական ղեկավար։ Սակայն մի քանի օր անց նախարարն ասել է, որ  սխալ հայտարարություն է արել։

Factor.am-ի հետ զրույցում  մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը պարզաբանեց, որ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն՝ գեղարվեստական ղեկավարին ոչ թե ընտրում են, այլ նրան նշանակում է ՊՈԱԿ-ի տնօրենը։ Այդուհանդերձ, որոշ ՊՈԱԿ-ներ իրենց կանոնադրության մեջ ունեն օրենքին չհամապատասխանող դրույթ, ըստ որի  գեղարվեստական ղեկավարին նշանակում է նախարարը։ Փոխնախարարը, սակայն, շեշտում է՝ ՊՈԱԿ-ների մասին օրենքը վեր է ցանկացած կանոնադրությունից։ Ուստի նախարարությունը կոմպետենտ մասնագետների և թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանի մասնակցությամբ խորհրդակցական ժողով է հրավիրել, որը տևել է  ավելի քան երկու ժամ։ Արդյունքում 5 թեկնածուներից ընտրվել են երկուսը՝ ռուսաստանաբնակ ռեժիսոր Կարեն Ներսիսյանն ու բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը։ Այս երկու թեկնածուներին հանձնարարվել է մեկ ժամանոց ներկայացում բեմադրել։ Դա, փոխնախարարի խոսքով, կոլեգիալ որոշում է, որը  թույլ կտա լավագույնս բացահայտել մասնակիցների կարողությունները։

Նշենք, որ Ստանիսլավսկու անվան թատրոնի 21 դերասաններ պաշտպանում են Կարեն Ներսիսյանի թեկնածությունը։ Նրանք ստորագրահավաք են կազմակերպել, և պահանջում են, որպեսզի նախարարությունը հաշվի նստի իրենց կարծիքի հետ՝  կոլեգիալ որոշման արդյունքում գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակելով Կարեն Ներսիսյանին։ Նրանք նաև խնդրանքով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հսկողության տակ առնելու այդ հարցը։

Դերասանների մի մասը դեմ է Սուրեն Շահվերդյանի թեկնածությանը նաև այն պատճառով,  որ վերջինս որոշ ժամանակ առաջ իր հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է, որ  անկախ Հայաստանում ռուսական թատրոն ունենալն անհեթեթություն է, և որ այդ ու նմանատիպ  թատրոնները հարկավոր է փակել։  Իսկ ինչպե՞ս է  Սուրեն Շահվերդյանը պատրաստվում աշխատել մի կոլեկտիվի հետ, որի մի զգալի հատված դեմ է իր թեկնածությանը։ Արդյոք այս պարագայում բավարա՞ր  են  պրոֆեսիոնալիզմն ու մասնագիտական որակները։ Այս առթիվ Սուրենը հիշեցրեց, որ ժամանակին Ալեքսանդր Գրիգորյանին ևս գրկաբաց չեն ընդունել թատրոնում։ Նրա խոսքով՝ ոչ թե գեղարվեստական ղեկավարը պետք է դերասանների հետ լեզու գտնի, այլ՝ հակառակը։ Բացի այդ՝ Սուրեն Շահվերդյանն այն համոզման է, որ թատրոնում կան դերասանների մի շարք ավելորդ հաստիքներ։ Ռեժիսորի խոսքով՝ այսօր ռուսական թատրոնում կան դերասաններ, որոնք զավեշտալի ռուսերենով են խոսում, և առաջին խնդիրներից մեկը, որ պետք  է լուծել, հենց լեզվի խնդիրն է։

Բեմադրիչ,  երջանկահիշատակ Ալեքսանդր Գրիգորյանի դուստր  Նորա Գրիգորյանը ֆավորիտ թեկնածու չունի։  Ի դեպ, նա գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն նախարարությունից հորդորել էին թատրոնի ղեկավարումը ժառանգական սկզբունքով չիրականացնել։ Չէր խրախուսվել նաև Նորայի՝ չափազանց երիտասարդ լինելու հանգամանքը, ուստի վերջինս հանել էր իր թեկնածությունը։ Թատրոնի դերասաններից ոմանց համար այդպես էլ հասկանալի չէ, թե ինչու  է մշակութային և հասարակական կյանքում երիտասարդների մասնակցությունը խրախուսող կառավարությունը նման հորդորներով հանդես գալիս։

Թեկնածուների մասին իր հաստատուն կարծիքն ու նախընտրությունն ունի նույն թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանը, որն, ի դեպ, ևս սկզբում առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն, քանի որ դերասանները դեմ էին, որ ինքը գեղարվեստական ղեկավար լիներ, դուրս էր եկել մրցակցությունից։  Ռոբերտ Հակոբյանը վստահ է՝ Կարեն Ներսիսյանին նշանակելով՝ թատրոնում ինչ-ինչ ուժեր կկարողանան իրենց կամքը թելադրել, մանիպուլացնել նրան և մյուսներին։

Հավելենք, որ գեղարվեստական ղեկավարին, ի վերջո, ընտրելու է Ստանիսլավսկու թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը։ Մշակույթի նախարարությունը այդ նպատակով  հստակ ժամկետներ է սահմանել․ հարցը պետք է լուծել  մինչև  2019-ի հունվարի  1-ը,  վատագույն դեպքում՝ մինչև մարտի 1-ը։ Իսկ եթե տնօրենը կրկին չկողմնորոշվի, հնարավոր է՝ դրվի նաևւ հենց  նրան հեռացնելու հարցը։

Աննա Բաբաջանյան