Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին Իրան-Իսրայել հրադադարի համար ու հրավիրել Ստեփանակերտում գագաթնաժողովի

Լուրեր

06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 23:08
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Ալիևը կրկին արտահայտել է Ադրբեջանի դիրքորոշումը Իրանի և Իսրայելի միջև հակամարտության վերաբերյալ և մտահոգությունը տարածաշրջանում իրավիճակի սրման վերաբերյալ։ Նա ցավակցություն է հայտնել վերջին իրադարձությունների ընթացքում Իրանի քաղաքացիների մահվան կապակցությամբ, վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթել։

Ալիևը շնորհավորանքներ է փոխանցել Մասուդ Փեզեշքիանին Իրան-Իսրայել հակամարտության ավարտի և հրադադարի ձեռքբերման կապակցությամբ, և վերահաստատել, որ «տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը ամենակարևոր պայմաններն են»։

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել ցավակցությունների համար։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ, գոհունակությամբ հիշել Մասուդ Փեզեշքիանի՝ Ադրբեջան կատարած այցը և ընդգծել այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար համատեղ ջանքերի շարունակականության կարևորությունը։

Ալիևը Փեզեշքիանին հրավիրել է հուլիսի սկզբին կայանալիք Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովին։

Հավելենք, որ ՏՀԿ գագաթնաժողովը Բաքուն անցկացնելու է հայաթափված Ստեփանակերտում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ գագաթնաժողովին մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի