Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը կալանավորվեց երկու ամսով

Լուրեր

23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
23.05.2026 | 17:49
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.05.2026 | 17:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
23.05.2026 | 17:12
Գործ ունենք քաղաքականապես անմեղսունակ սուբյեկտի հետ. Կոնջորյանը` Սամվել Կարապետյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 17:00
«Եսե օր ձեր տուն կուգամ, վախենալով կուգամ, օր միամիտ մեգըմ կամեռայով բան չտեսնի». նոր գաղտնալսում ԲՀԿ-ին վերագրվող ընտրակաշառքի գործով
23.05.2026 | 16:49
Քոչարյանը Փաշինյանին Փաշաև անվանեց. ազգանունը մի քիչ սխալ ասացի, թռավ լեզվիցս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 16:30
Էս խելագարը բռնում է քաղաքացիներին ու պատասխան է պահանջում չզոհվելու համար. Ագնեսա Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով։ Այս մասին տեղեկացնում է «Սրբազան պայքար» շարժումը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի օգնական Մովսես Շարբաթյանը, Արմեն Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվել են։

ՔԿ-ն դատարան է ներկայացրել ձերբակալված 16 անձանց մասով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները։

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքարի» ղեկավար Բագրատ Գալստանյանի և նրա համակիրների բնակարաններում։ Արդեն կեսօրին իր կեցավայրից բերման էր ենթարկվել Գալստանյանը, ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ։ Արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ և փաստաթղթեր: