Հայաստանը, գտնվելով կարևոր խաչմերուկում, կարող է նշանակալի դեր կատարել տրանսպորտային ու տնտեսական հաղոդակցությունների ցանցի ընդլայնմանն ուղղված ծրագրերում. Միրզոյան

Լուրեր

14.05.2026 | 12:45
5 մլն դրամ՝ հեռուստաաշտարակի էկրանին քաղաքական գովազդ տեղադրելու համար
14.05.2026 | 12:35
ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում
14.05.2026 | 12:28
Նաիր Թիկնիզյանը երկրորդ տիտղոսն է նվաճել «Ցրվենա Զվեզդայի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 12:19
ՌԴ-ն ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածել է Կիևին. կա զոհ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է
14.05.2026 | 12:15
Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի փոխելու մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք
14.05.2026 | 12:10
Խուզարկություններ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում // Սի Ցզինպինի զգուշացումը Թրամփին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 12:02
665 միլիոն դրամ` դասական Եվրատեսիլի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:55
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:53
«Դաստով վերցրել եմ, որ չբաժանեն»․ տարեց կինը Փաշինյանի համար Wyoming Star-ի նոր համարն էր բերել
14.05.2026 | 11:42
ՊՍԺ-ն ապահովել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:31
Անդրեյ Երմակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 60-օրյա կալանքը՝ գրավի հնարավորությամբ
14.05.2026 | 11:24
Ինչպես է ԲՀԿ-ն ծախսել պետությունից ստացած փողը
14.05.2026 | 11:17
ԼՀԿ-ի նախընտրական քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:15
Ընտրակաշառք տալու գործով երեկ ձերբակալված անձանցից երկուսը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
14.05.2026 | 11:07
Արսեն Հարությունյանը RAF-ում նորամուտը կնշի օլիմպիական չեմպիոնի դեմ գոտեմարտով
Բոլորը

Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Չինաստանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում։ Ողջույնի խոսքով հանդես է եկել և քննարկմանը մասնակցել է ինստիտուտի նախագահ Չեն Բոն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

«Քննարկմանը ներկա են եղել ինստիտուտի փոխնախագահը և տարբեր աշխարհագրական ուղղություններով հետազոտական բաժինների ղեկավարներ, փորձագետներ:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահրթությունները, դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող դինամիկ աշխատանքները: Անդրադառնալով Հայաստան-Չինաստան երկկողմ հարաբերություններին՝ նախարար Միրզոյանն նշել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը Չինաստանի հետ համագործակցությունը բարձրարցնել նոր մակարդակի՝ առավել լայն օրակարգով, և այդ ուղղությամբ համատեղ տարվող աշխատանքները:

Զրուցակիցներն ընդգծել են, որ դրա համար առկա են լավ նախադրյալներ, որոնց շարքում կարելի է նշել այնպիսի առանցքային հարցերում, ինչպիսին է օրինակ տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ հարգանքը, մոտեցումների ընդհանրությունը»,- գրել է Միրզոյանը:

Մյուս կարևոր ուղղության՝ տարածաշրջանային փոխկապակցվածության թեմայի շրջանակներում Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին. «Հայաստանը, գտնվելով կարևոր խաչմերուկում, կարող է նշանակալի դեր կատարել տրանսպորտային ու տնտեսական հաղոդակցությունների ցանցի ընդլայնմանն ուղղված ծրագրերում»:

Նախարարը հավելել է, որ այդ համատեքստում կարևոր են նաև հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանն ու զարգացմանն ուղղված ՀՀ ջանքերը:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների և խաղաղության մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական տարբեր զարգացումների, նախարար Միրզոյանը ներկայացրել է դրանց վերաբերյալ ՀՀ մոտեցումները:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրառում է կատարել ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում: