ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ին

Լուրեր

15.09.2026 | 11:13
ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում
15.09.2026 | 11:05
ԱՄՆ-ն ռուսական ՎՏԲ բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ Իրանի դեմ սահմանափակումները շրջանցելուն մասնակցելու համար
15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
15.09.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Բոլորը

ՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայնել են մեղմացնել Ռուսաստանի հասցեին քննադատությունը առաջնորդների կողմից ստորագրված հայտարարության մեջ, գրում է The Telegraph-ը։  Ըստ պարբերականի՝ հայտարարությունն ավելի թույլ է թվում, քան նախորդ տարիներին։

The Telegraph-ի կողմից առաջին անգամ հրապարակված հայտարարության մեջ ՆԱՏՕ-ի 32 անդամները «վերահաստատում են իրենց շարունակական ինքնիշխան հանձնառությունը՝ աջակցելու Ուկրաինային, որի անվտանգությունը նպաստում է անդամների անվտանգությանը, և այդ նպատակով դաշնակիցների պաշտպանական ծախսերի մեջ կներառեն Ուկրաինայի պաշտպանությանը և նրա պաշտպանական արդյունաբերությանը ուղղված ուղղակի ներդրումներ»։

«Մենք վերահաստատում ենք մեր անսասան հանձնառությունը կոլեկտիվ պաշտպանությանը, ինչպես ամրագրված է Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածում. մեկի վրա հարձակումը բոլորի վրա հարձակում է», – ասվում է հայտարարության մեջ։

Հաագայում հանդիպումից առաջ Թրամփը կասկածի տակ էր դրել ԱՄՆ հանձնառությունը դաշինքին։ Նա ասել էր, որ 5-րդ հոդվածի «բազմաթիվ սահմանումներ» կան, ինչը անդամ պետությունների շրջանում մտավախություն է առաջացրել, որ նրանք շուտով կարող են կորցնել ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքները։

«Միավորված լինելով խորը անվտանգության սպառնալիքների և մարտահրավերների առջև, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից Եվրատլանտյան անվտանգությանը ներկայացվող երկարաժամկետ սպառնալիքի և ահաբեկչության մշտական ​​սպառնալիքի առջև, դաշնակիցները պարտավորվում են մինչև 2035 թվականը տարեկան ՀՆԱ-ի 5 տոկոսը ներդնել հիմնական պաշտպանական պահանջների, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության հետ կապված ծախսերում», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի առաջնորդների կողմից Հաագայում ստորագրված հայտարարությունը նախորդ տարվա Վաշինգտոնում հրապարակված հաղորդագրության ծավալի հազիվ 10 տոկոսն է կազմում։

Ի դեպ, Հաագայի գագաթնաժողովի հռչակագրում նաև նշվում է, որ  դաշինքի հաջորդ գագաթնաժողովը  տեղի կունենա Թուրքիայում՝ 2026 թվականին, որին կհաջորդի Ալբանիայում կայանալիք հանդիպումը։

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի