Բոլորը 24 ժամյա ռեժիմով են ձերբակալված. Ռուբեն Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
25.06.2025 | 14:50Այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են իրականացրել «Սրբազան պայքար» ղեկավարների և աջակիցների տներում։ ԱԱԾ-ն գործողություն է իրականացրել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի բնակավայրում։
Ավելի վաղ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին Հայաստանում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնել։ Քննչական կոմիտեն նաև ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։