«Արկածախնդիր հայերը պիտի դուրս գան, էշերն ու վախկոտները՝ հետևից»․ ՔԿ-ի ձայնագրությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
21.02.2026 | 14:20
Այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
21.02.2026 | 14:10
Լուկաս Սելարայանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:52
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում
21.02.2026 | 13:45
Ֆինն Գերագուսյանը` հաղթական գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:33
Պացիենտ, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի այս երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի. Ավանեսյան
21.02.2026 | 13:03
Հոկեյի օլիմպիական մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Կանադայի հավաքականները
21.02.2026 | 12:49
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Բուլղարիա
21.02.2026 | 12:34
Գարունդ հայերեն է գալիս․ Մարագոսը Սահյանի բանաստեղծությամբ է շնորհավորել Մայրենի լեզվի միջազգային օրը
21.02.2026 | 12:21
Լեզվի ու մշակույթի միջոցով է մարդը ձևավորվում որպես անհատականություն․ նախարարի ուղերձը
21.02.2026 | 12:13
Պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերել
21.02.2026 | 11:55
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջաններում
21.02.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 21-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ Քննչական կոմիտեն ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։ Այս ձայնագրությունում ենթադրվում է, որ մի քանի հոգու խոսակցություններ են։

Լսվում է տղամարդու ձայն, որն ասում է․ «Պետք է բան անել, ինչ է անունը, վառել էլի, վառել էլի մարդկանց մեջ էդ ճրագը, որ իրենք էլ հասկանան, չէ, ընգեր, մենք էլ ենք մասնակից պրոցեսի, էս անասուն ազգը, խորը անասուն ազգը, ամեն ինչում ուզում է լինել սեփականատեր և հիմանդիր, դրա համար պետք ա ասել՝ ախպեր պրոցեսի համահիմնադիրը դու ես, նաև՝ քո ձայնը լսվել է, Արթուրի ասած, դա տեխնոլոգիա է, պետք է արվի։ Բոլորս գիտակցում ենք չէ, թե ինչի ենք գնում։ Մեր գործողություններն ի՞նչ է լինում․ խփո՞ւմ ենք, ջարդո՞ւմ ենք, մտնո՞ւմ»,- մեջբերման ավարտը։
Հետո լսվում է պատասխանը, տղամարդն ասում է․ «Քաոսի մեջ մեկն ավտո կվառի, մեկը խանութ կջարդի, հիմա իրենք էդի պիտի կանտրոլ անեն չէ՞, չեն կարա 15 ժամ թողնեն ավտոները վառվեն, փողոցները փակեն, տրոլեյբուսների լարերը քաշեն, թափեն գետնին, էդի՝ կանտրոլից դուրս է նշանակում»,- մեջբերման ավարտ։

Մեկ այլ տղամարդ պատասխանում է․«Պիտի սենց լինի․ մի 10 տեղ սկսվի, ոստիկանները ցրված լինեն, մենք կաողանանք մտնենք, առավոտը հելնում ենք, իրիկունը պրծնում ենք։ Պիտի 10 տեղ սկսվի, սրբազանն Ազգային Ժողովի դեմը լինի, ենթադրենք ես ու ինքը, մնացածը փակված լինեն, ժողովուրդը հավաքված լինի, նենց չի, որ պիտի մտնենք ներս»,- մեջբերման ավարտ։

Լսվում է այլ խոսակցություն․ «Թող մի հատ տան, մեր ավտոների վրա փորձենք, տենանք աշխատում է, կարող է՝ կարճ է։ Եթե պիտի մեծացնենք, էդ տղերքին կանչենք, փող տանք, ասենք՝ մեծացրեք։ Վաղը Հակոբին ասենք՝ կբերի, պակրիշկեն չի ծակում, ճղում է։ Էդ Արարատը խմբի 10 հոգու, ամեն մեկին 100-250 դոլար տալով, ասենք՝ ձեր գործը մի բան է, ջահել են, տվեք էդ յուղն ավտոբուսների ապակիներով։ 10 հատ այ սենց փախեք, իրանց մեջ ովքեր կան, որ բջոտ են։ Էսօր պտտվել ենք Բաղրամյանով, մոստերը-բաները, որտեղ հնարավոր է էդ բաները լցնել։ Էս Խանջյանի երկու մոստը փակ էր, մութ ա, ոչ մի բան չի երևում, գալիս է մեքենան, հետևի բանից շաղ ա տալիս։ Ինքը գնում է առաջ, էդ էլ պիտի տակը, գալիս են՝ էդ մոստերի տակը լռվում են, եթե մոստը փակենք, էդ գնաց մոստի տակ, ոչ էվակուատոր է աշխատելու, ոչ բան։ Դրանք սպիտակ նակլեյկայով կպցնում ես, էն տակի համարը։ Սարգսյան ջան, չվախեցողից առաջ, արկածախնդիր հայ պետք է դուրս գա, էն մնացած վախկոտները, էն էշերը թող հետևից դուրս գան»,- մեջբերման ավարտ։
Նշենք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են իրականացրել «Սրբազան պայքար» ղեկավարների և աջակիցների տներում։ ԱԱԾ-ն գործողություն է իրականացրել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում և «Հայաստան» խմբագրության պատգամավոր Արթուր Սարգսյանի բնակավայրում։
Ավելի վաղ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին Հայաստանում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնել։ Քննչական կոմիտեն նաև ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։
Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր ՔԿ-ի ի տարածած հաղորդագրությանն այն մասին, թե «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին Հայաստանում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնել։
«Իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։