Տագանրոգում ԱԹՍ-ների հարձակումից, ենթադրաբար, հրդեհվել է ԱԹՍ-ների գործարանը

Լուրեր

08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Ռոստովի մարզի ղեկավարի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը հայտնել է, որ Տագանրոգում «Ֆորտե Արենա» մարզադաշտում անօդաչու թռչող սարքի անկումից տանիքը հրդեհվել է, և պատը՝ քանդվել։ Հարվածի թիրախը, ենթադրաբար, եղել է անօդաչու թռչող սարքեր արտադրող «Ատլանտ աէրո» ձեռնարկությունը, փոխանցում է Current time-ը։

«Տագանրոգում «Ֆորտե Արենա» մարզադաշտում անօդաչու թռչող սարքի անկման պատճառով շենքի տանիքը բռնկվել է 30 քառակուսի մետր մակերեսով, և պատը քանդվել է», – գրել է Սլյուսարը իր տելեգրամի ալիքում։

Տագանրոգի քաղաքապետ Սվետլանա Կամբուլովան ասել է, որ հրդեհը արագ մարվել է։ Նա նշել է, որ ոչ ոք չի տուժել։ Բացի այդ՝ վնասվել են դպրոցներից մեկի և երկու բնակելի շենքերի պատուհանները։

Նշվում է, որ Տագանրոգում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո կտրվել է էլեկտրահաղորդման գիծը, Ազովում վնասվել են արդյունաբերական ձեռնարկության տանիքը և պատուհանները։

Ուկրաինական աղբյուրները պնդում են, որ անօդաչու թռչող սարքերը հարվածել են Տագանրոգում գտնվող «Ատլանտ աէրո» գործարանին, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհ։

Ինչպես հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին առընթեր ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն, այս գործարանը Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի կարևոր հանգույց է. ձեռնարկությունը արտադրում է մարտական ​​անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ տիեզերական նպատակների համար, և դրանց համար նախատեսված բաղադրիչներ, ինչպես նաև մասնագիտացված սարքավորումներ և կառավարման համակարգեր։

«Այն ներգրավված է Orion անօդաչու թռչող սարքերի, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի  և FPV հարվածային անօդաչու թռչող սարքերի և թափառող զինամթերքի թվային ինտեգրման նախագծերում», – ասել է  Կովալենկոն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է ուկրաինական 22 ԱԹՍ-ի խոցման մասին, որոնք գրոհել են Բելգորոդի, Բրյանսկի, Սարատովի, Ուլյանովսկի մարզերը, ինչպես նաև՝ Թաթարստանը և բռնակցված Ղրիմը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի