Բաքվի դատարանը երկարացնել է անկախ Meydan TV-ի լրագրողների կալանքը

Լուրեր

10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
Բոլորը

Այսօր Բաքվի Խաթայի շրջանային դատարանը քննել է ադրբեջանական անկախ Meydan TV-ի գործով ձերբակալված լրագրողների կալանքի ժամկետը երկարաձգելու՝ դատախազի միջնորդությունը։

Լրագրողներ Ռամին Դեկոյի (Ջաբրայիլզադե), Այնուր Էլգյունեշի (Գանբարովա), Այթաջ Թափդիգի (Ախմեդովա), Նաթիգ Ջավադլիի, Խայալա Աղաևայի, Ուլվի Թահիրովի, Այսել Ումուդովայի, Շամշադ Աղաևի, Ֆաթիմա Մովլամլիի, Նուրլան Լիբրեի (Գահրամանլի) կալանքը երկարաձգվել է 3 ամսով։

Փաստաբանները դեմ են արտահայտվել կալանքի ժամկետի երկարաձգմանը և հայտարարել, որ բողոքարկելու են։

Հիշենցնեք, որ Meydan TV-ի գործով մի խումբ լրագրողներ ձերբակալվել էին անցյալ տարվա դեկտեմբերին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածով՝ «Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված մաքսանենգություն»։

Այս տարվա փետրվարին գործի շրջանակներում ձերբակալվել էին Arqument.az կայքի գլխավոր խմբագիր Շամշադ Աղան, ինչպես նաև լրագրողներ Ֆաթիմա Մովլամլին և Նուրլան Գահրամանլին։

Լրագրող Ուլվիա Ալին (Գուլիևա) ձերբակալվել է մայիսի 7-ին Meydan TV-ի հետ կապված քրեական գործով և կալանավորվել Խաթայիի շրջանային դատարանի որոշմամբ։

Ձերբակալված լրագրողները չեն ընդունել իրենց մեղքը և հայտարարել են, որ հետապնդվում են աշխատանքային գործունեության համար։

Ադրբեջանում ներկայումս նմանատիպ մեղադրանքներով բանտում է մոտ 30 լրագրող և հասարակական ակտիվիստ։ Նրանք հերքում են մեղադրանքները՝ դրանք կապելով իրենց մասնագիտական ​​գործունեության հետ։

Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մեղադրանքները համարում են շինծու և կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել լրագրողներին։

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը ադրբեջանական անկախ AbzasMedia-ի լրագրողներին օրերս դատապարտել էր 7-9 տարվա ազատազրկման։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի