Իսրայելի երեկվա հարվածներից Իրանի հետախուզական ուժերի հրամանատար և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա է զոհվել

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ երեկ Իսրայելի հարվածից սպանվել է Իրանի «Բասիջ» ռազմականացված ուժերի ավագ հրամանատար, որը կապված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ, գրում է Al Arabiya-ն։

«Բասիջի հակահետախուզական պաշտպանության ուժերի հրամանատարը նահատակվել է սիոնիստական ​​ռեժիմի հարձակման ժամանակ», – հայտնել է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԻՀՊԿ-ի հայտարարությանը։ Բացի այդ՝ իրանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իրանի միջուկային ծրագրին մասնակցող բարձրաստիճան անձ Մոհամմադ-Ռեզա Սեդիղի Սաբերը զոհվել է Իսրայելի կողմից  իր տանը հասցված հարվածի հետևանքով Աստանե Աշրաֆիե քաղաքում։

Իրանական լրատվամիջոցների կողմից տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են փրկարարները մաքրում  տան փլատակները։

Նշվում է, որ հարվածը տեղի է ունեցել երեքշաբթի վաղ առավոտյան։ Մի քանի օր առաջ Իսրայելը, ենթադրաբար, թիրախավորել էր նրա անձնական նստավայրը Թեհրանում։

Իրանական ԶԼՄ-ները նաև հաղորդում են, որ Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով զոհվել է Իրանի իրավապահ մարմինների հետախուզության կազմակերպության փոխղեկավար Ալիռեզա Լոտֆին։ Լոտֆին զոհվել է երկուշաբթի օրը Թեհրանում տեղի ունեցած հարձակումների ժամանակ։

Իսրայելը պնդում է, որ երկուշաբթի օրը Թեհրանում բազմաթիվ թիրախների վրա համակարգված հարվածների արդյունքում զոհվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարյուրավոր անդամներ։

Իրանի առողջապահության նախարարն էլ հայտարարել է, որ հունիսի 13-ից ի վեր Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 606 մարդ։

Մուհամմադ Ռեզա Զաֆարղանին ասել է, որ ավելի քան 5000 մարդ վիրավորվել է և բժշկական օգնություն է ստանում։ Նա նշել է, որ Իրանը վերջին 24 ժամվա ընթացքում ենթարկվել է  ամենավատ հարձակումներին, որոնց հետևանքով զոհվել է 107 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի