Հաագայում բացվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը. Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինայի ուղին դեպի դաշինք «դեռևս անշրջելի» է

Լուրեր

16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
16.07.2026 | 21:58
ԿԼ. «Ալաշկերտը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից ու հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 21:50
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» դարձյալ հաղթեց «Մարսաշլոկին» ու դուրս եկավ որակավորման 2-րդ փուլ
16.07.2026 | 21:39
Թուրքիան հայտարարում է C-400 համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին՝ հնարավոր վաճառքի լուրերի ֆոնին
16.07.2026 | 21:30
VK, Max, Odnoklassniki և Дзен հավելվածները հեռացվել են Google Play-ից
16.07.2026 | 21:21
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
16.07.2026 | 21:12
Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
16.07.2026 | 21:00
ՌԴ-ն նյարդային է, չպետք է սրել իրավիճակը՝ խզելով կոնցեսիոն պայմանագիրը․ պիտի վերակառուցենք, հարցը թողնել ապագային․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:50
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ
Բոլորը

Հաագայում բացվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, հյուրերի թվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն գագաթնաժողովի բացումից առաջ կրկնել է, որ Եվրոպան պետք է աջակցի Ուկրաինային և հիշի Ռուսաստանից եկող սպառնալիքի մասին։

Politico-ի փոխանցմամբ՝  նա նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ուղին դեռևս «անշրջելի» է՝ չնայած Թրամփի վարչակազմի հրապարակային հայտարարություններին, որ պատերազմից տուժած երկիրը չի միանա ռազմական դաշինքին։

Ռյուտեն  մամուլի ասուլիսում նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն դեռևս վճռական է օգնել Ուկրաինային, նույնիսկ այն դեպքում, երբ Կիևին Միացյալ Նահանգների՝ զենքի ամենամեծ դոնորի աջակցությունը նվազել է։

«Ես կարող եմ հայտարարել, որ այժմ, երբ նոր գնահատականները ցույց են տալիս, որ մեր եվրոպացի և կանադացի դաշնակիցները ակտիվացել են, նրանք առաջիկա մեկ տարվա ընթացքում Ուկրաինային կտրամադրեն ավելի քան 35 միլիարդ եվրո հավելյալ  անվտանգության օգնություն», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նա նշել է, որ դաշինքի ներսում համաձայնություն կա աջակցությունը շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ։

«Սա է պատճառը, որ, կարծում եմ, անցյալ տարի Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայնեցին, որ Ուկրաինայի համար կա անշրջելի ուղի դեպի ՆԱՏՕ», – լրագրողներին ասել է Ռյուտեն՝ հավելելով․ «Դա դեռևս ճիշտ է այսօր, և դա դեռևս ճիշտ կլինի այս գագաթնաժողովից հետո հինգշաբթի օրը»։

Վաշինգտոնում 2024 թվականին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ դաշնակիցները համաձայնության  էին եկել «անշրջելի» ձևակերպման շուրջ՝ Ուկրաինայի երկար ժամանակ հետաձգված անդամակցության հայտի վերաբերյալ, որը գրեթե երկու տասնամյակ քննարկման առարկա է եղել անդամ պետությունների միջև։ Սա նշան է, որ դաշինքի ներսում դեռևս կա աջակցություն Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը, չնայած Թրամփի վարչակազմի կողմից Կիևի դաշինքին միանալու դեմ հանրային և մասնավոր ինտենսիվ ճնշմանը։

Ռյուտեն ասել է, որ գագաթնաժողովից հետո հրապարակվելիք ՆԱՏՕ-ի հաղորդագրությունը կպարունակի «կարևոր ձևակերպումներ», որոնք կկապեն դաշինքի նոր պարտավորությունը՝ ՀՆԱ-ի 5 տոկոսը պաշտպանության վրա ծախսելու և Ուկրաինային աջակցելու հարցում, սակայն մանրամասներ չի հայտնել, թե ինչպես է գործելու նոր պարտավորությունը։

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն նպատակ ունի հնգապատկել օդային պաշտպանությունը։

«Մենք պետք է համատեղ պայքարենք, որպեսզի Ուկրաինային տանք այն, ինչ նրան անհրաժեշտ է», – ասել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ռյուտեն նաև ընդգծել է դաշինքի համար Ռուսաստանի կողմից շարունակվող վտանգը։ «Այս դաշինքի համար ամենակարևոր և անմիջական սպառնալիքը մնում է Ռուսաստանի Դաշնությունը։ Մոսկվան շարունակում է պատերազմ մղել Ուկրաինայի դեմ՝ Հյուսիսային Կորեայի, Իրանի և Չինաստանի, ինչպես նաև Բելառուսի աջակցությամբ»,-հայտարարել է նա։

«Ռուսաստանը արտադրում է այնքան (զենք), որքան ամբողջ ՆԱՏՕ-ն արտադրում է մեկ տարվա ընթացքում։ Եվ այնուամենայնիվ, նրանց տնտեսությունը 25 անգամ փոքր է ՆԱՏՕ-ի երկրների տնտեսությունից»,-նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նա հրաժարվել է  կանխատեսել, թե արդյոք Ուկրաինան և Ռուսաստանը կկարողանան խաղաղության համաձայնագրի հասնել մինչև տարեվերջ։ Ըստ նրա՝ գործընթացը «ժամանակ կպահանջի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի