Բրյուսելը Ադրբեջանին կոչ է անում հարգել մարդու իրավունքները․ ԵՄ-ն արձագանքել է Abzas Media-ի լրագրողների ազատազրկմանը

Լուրեր

08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունն արձագանքել է ադրբեջանական անկախ Abzas Media-ի լրագրողների ազատազրկմանը։ «Abzas Media-ի լրագրողների և աշխատակիցների նկատմամբ բանտարկության խիստ դատավճիռները մտահոգիչ զարգացում են»,- ասվում է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության հայտարարության մեջ։

Նշվում է, որ անկախ լրագրությունը կարևոր դեր է խաղում թափանցիկության, հաշվետվողականության և տեղեկացված հանրային քննարկման ապահովման գործում։

«Եվրոպական Միությունը կոչ է անում Ադրբեջանին հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, կատարել իր միջազգային պարտավորությունները և անհապաղ քայլեր ձեռնարկել բոլոր լրագրողների և լրատվամիջոցների աշխատողների համար անվտանգ և նպաստավոր միջավայր ապահովելու համար։

ԵՄ-ն շարունակում է հանձնառու մնալ Ադրբեջանի հետ մարդու իրավունքների շուրջ երկխոսությունն ու համագործակցությունը շարունակելու հարցում»,-ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլիին, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆքըզիին, հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալիին և «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեին դատապարտել էր 9 տարվա ազատազրկման, լրագրողներ Նարգիզ Աբսալամովային և Էլնարա Գասիմովային՝ 8 տարվա, իսկ Abzas Media-ի համակարգող Մուհամմադ Կեկալովին՝ 7 տարի 6 ամսվա ազատազրկման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի