Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երկու մարդ է վիրավորվել․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
Բոլորը

Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է բնակելի շենքի։ Այս մասին  հայտնել է նահանգապետ Անդրեյ Վորոբյովը, գրում է Meduza-ն։ Հրդեհ է բռնկվել 17-րդ հարկի բնակարանում։ Փրկարարները մարել են 20 քառակուսի մետր տարածքում բռնկված հրդեհը։ Բոլոր բնակիչները ինքնուրույն են լքել բնակարանը։

Վորոբյովը նշել է, որ երկու մարդ վիրավորվել է։ 34-ամյա տղամարդը ձեռքի և ոտքի բեկորային վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց։ Հոսպիտալացվել է նաև հղի կին, որը սուր սթրեսային ռեակցիա ունի։

Նահանգապետը ավելել է, որ Վոլոկոլամսկի և Մոժայսկի քաղաքային շրջանների տարածքում ևս երկու անօդաչու թռչող սարք է խոցվել։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ լույս հունիսի 24-ի գիշերը իր տելեգրամի ալիքում գրել էր, որ ՌԴ մայրաքաղաքի ուղղությամբ թռչող անօդաչու թռչող սարք է խոցվել։  Տասը րոպե անց նա պարզաբանել էր, որ ևս մեկ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։

ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հունիսի 24-ի գիշերը Ռուսաստանի շրջաններում ոչնչացրել կամ որսացել են ընդհանուր առմամբ 20 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի