ԵՄ դեսպանը՝ ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման և անվտանգության ոլորտում համագործակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

«Աջակցում ենք ՀՀ-ի կողմից իրականացվող բարեփոխումներին և ձգտում նրան ավելի մոտեցնել Եվրոպային»,- այս մասին ԵՄ-ՀՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի 2024 թ. հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ Քննարկման ընթացքում դեսպանն անդրադարձավ վիզաների ազատականացման և անվտանգության ոլորտում համագործակցության մասին։ Նա ընդգծեց, որ կարևոր է, որ կողմերը «նվիրված լինեն այս պրոցեսներն առաջ մղելու համար»։ ԵՄ դեսպանի խոսքով՝ հիմա այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում ՀՀ իշխանությունների հետ։

«Շատ կարևոր է դիմակայունության բարձրացումը, հասարակության հզորացումը, որպեսզի Հայաստանն ավելի մերձանա Եվրոպային։ Կարծում եմ, որ այս հարցը կիսով չափ լուծվում է, դրա ճանապարհին ենք, այսինքն՝ առևտրի ազատականացման, ինչպես նաև՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության, սոցիալական ոլորտի խնդիրների հաղթահարումն են այդ առաջնահերթությունները։ Այնպես պետք է գործենք, որ կարողանանք արդյունավետ կառավարել այս վիթխարի հանձնառությունը»,- ասաց Վասիլիս Մարագոսը։
Դեսպանի խոսքով՝ վիզաների ազատականացման շուրջ կա բարեփոխումների ուղղություն, որոնց վերաբերյալ ակտիվ համագործակցում և երկխոսություններ են վարում ՀՀ իշխանությունների հետ։ Ըստ Մարագոսի՝ ՀՀ-ի հետ աշխատանքներ են տարվում նաև սահմանների կառավարման ուղղությամբ։
Հիշեցնենք՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրել էր, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցը խոսակցությունների մակարդակից տեղափոխվել է գործանական փուլ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան