Բիտումի ներկրման խնդիրներ կան․ ՏԿԵՆ

Լուրեր

16.02.2026 | 00:04
Հայաստանի գեղասահորդները հաջող մեկնարկեցին Օլիմպիական խաղերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 23:14
ՔՊ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքները՝ 23։00-ի դրությամբ․ առաջին քառյակը
15.02.2026 | 22:34
ՔՊ-ում տեղի ունեցած քվեարկության առաջատարները․ նախնական արդյունքները՝ 22:00-ի դրությամբ
15.02.2026 | 21:40
Վարազդատ Լալայանը 35 կգ գերազանցեց Սիմոն Մարտիրոսյանին․ ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 21:27
Եղիշե Մելիքյանը ներկա է եղել «Ինտեր» – «Յուվենտուս» խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 20:30
Ուկրաինայի պատերազմում ելքը կսահմանի Եվրոպայի ապագան․ Վոլֆգանգ Իշինգեր
15.02.2026 | 19:50
ԱՄՆ-ը կասկածի տակ չի դնում եվրոպական երկրների եզրակացությունները Նավալնիի էպիբատիդինով թունավորման վերաբերյալ․ Մարկո Ռուբիո
15.02.2026 | 19:16
Ներխուժման դեպքում պատերազմը կտեղափոխենք ՌԴ տարածք․ Էստոնիաի ԱԳ նախարար
15.02.2026 | 18:18
Ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար
15.02.2026 | 17:00
Վենեսուելայում գործողության ժամանակ ԱՄՆ-ն օգտագործել է Claude չաթբոտը. WSJ
15.02.2026 | 16:13
Մեծ Բրիտանիան Հյուսիսային Ատլանտիկա կուղարկի ավիակիր՝ «ռուսական ագրեսիան զսպելու և ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար»
15.02.2026 | 15:53
Ուկրաինայում ձերբակալվել է էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշենկոն
15.02.2026 | 15:31
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
15.02.2026 | 15:11
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Լևոն Ազիզյան
15.02.2026 | 14:43
Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
Բոլորը

«Բիտումի ներկրման հետ կապված տեխնիկական խնդիրներ կան, շինարարները դժվարանում են ներկրումներ անել»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։

«Ներկրման դժվարությունը այս պահի դրությամբ ճանապարհաշինարարական աշխատանքների վրա լուրջ ազդեցություն չունի, քանի որ շինարարաները կուտակած պաշարներ ունեն և աշխատանքները դրա հաշվին ընթանում են։ Եթե իրավիճակը երկար շարունակվի, ռիսկ կա, որ առաջիկայում հնարավոր է խնդիրներ առաջանան»,- նշեց Հարությունյանը։

Բիտումը կիրառվում է ճանապարհաշինության մեջ, այն Հայաստան է ներկրվում հիմնականում Իրանից։ Մասնավորապես՝ 2024 թվականի առաջին կիսամյակում (տարեկան տվյալները ՊԵԿ-ը դեռևս չի հրապարակել) Իրանից Հայաստան է ներկրվել 33,049 տոննա բիտում։ Փոքր քանակությամբ բիտում ներկրվել է նաև Ռուսաստանից՝ 852 տոննա, և Իրաքից՝ 24 տոննա։ 2022-ին բիտում ներկրվել է նաև Արաբական միացյալ էմիրություններից՝ ընդհանուր 795․5 տոննա, սակայն այն մոտ 1․5 անգամ թանկ է եղել իրանականից։

Ոլորտի տնտեսվարողները Factor.am-ի հետ զրույցում մտավախություն են հայտնել, որ եթե Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը տևական դառնա, մեծ է հավանականությունը, որ բիտումի ներմուծումը Հայաստան պարզապես կդադարի, հետևաբար՝ խնդիրներ կծագեն ճանապարհների ասֆալտապատման հետ կապված։

Անի Թամրազյան