Ճանապարհաշինությունը վտանգվա՞ծ է․ Իրան-Իսրայել հակամարտության հայկական ռիսկը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանի ճանապարհաշինարարական ընկերությունները և ոլորտի պետական ծրագրերը հնարավոր է լուրջ խնդիրների առաջ հայտնվեն Իրան-Իսրայել հակամարտության պատճառով։ Խոսքը ճանապարհաշինության մեջ օգտագործվող բիտումի մասին է, որը Հայաստան է ներկրվում հիմնականում Իրանից։ Մասնավորապես՝ 2024 թվականի առաջին կիսամյակում (տարեկան տվյալները ՊԵԿ-ը դեռևս չի հրապարակել) Իրանից Հայաստան է ներկրվել 33,049 տոննա բիտում։ Փոքր քանակությամբ բիտում ներկրվել է նաև Ռուսաստանից՝ 852 տոննա, և Իրաքից՝ 24 տոննա։ 2022-ին բիտում ներկրվել է նաև Արաբական միացյալ էմիրություններից՝ ընդհանուր 795․5 տոննա, սակայն այն մոտ 1․5 անգամ թանկ է եղել իրանականից։ Մյուս երկրներից ներկրման փոքր ծավալները վկայում են, որ այդ ուղղությունները ևս շահավետ չեն բիզնեսին։

Ոլորտի տնտեսվարողները Factor.am-ի հետ զրույցում մտավախություն են հայտնել, որ եթե Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը տևական դառնա, մեծ է հավանականությունը, որ բիտումի ներմուծումը Հայաստան պարզապես կդադարի, հետևաբար՝ խնդիրներ կծագեն ճանապարհների ասֆալտապատման հետ կապված։

Բիտումի պահանջարկը Հայաստանում ավելացել է հատկապես վերջին տարիներին․ 2020-ին ներկրվել է 81,605 տոննա, 2021-ին՝ 82,199 տոննա, 2022-ին՝ 84,715 տոննա, 2023-ին՝ 102,423 տոննա։

Հայաստանում բիտումի արտադրություն կազմակերպելու մասին խոսակցությունները ժամանակ առ ժամանակ ակտիվանում են։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը 2023-ին ձեռք է բերել Սուրենավանի նավթավերամշակման գործարանը, որը նաև բիտումի արտադրամաս է ունենալու, սակայն թե երբ կգործարկվի, որտեղից է ներկրվելու հումքը, այդ մասին դեռ չի հայտարարվում։

Սուքիասյանի խնամին, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ևս մտադրություն ունի բիտում արտադրելու։ Սակայն նրան և Իրանի քաղաքացի Ալֆրեդ Աբեդիին պատկանող գործարանը, որ առանց շինթույլտվության կառուցվել էր Եղվարդում, 2024-ի հոկտեմբերին ստացել ՇՄԱԳ փորձաքննության բացասական եզրակացություն, այսինքն՝ աշխատելու իրավունք չունի։

Հավելենք, որ Իրանից Հայաստան ներկրվող շուրջ 650 անուն ապրանքների շարքում առաջին տեղերում կրկին շինարարական ապրանքներն են՝ երկաթից կամ պողպատից ձողեր, «Պորտլանդ» ցեմենտ, և այլն, ինչպես նաև՝ բնական գազ, որը 2010 թվականից ներկրվում է մեր երկիր «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում՝ փոխարենը Իրան է արտահանվում էլեկտրաէներգիա (1 խմ գազի դիմաց` 3 կՎտժ)։ Վերջինն էլ Հայաստանից Իրան արտահանվող հիմնական ապրանքն է։

Ընդհանուր առմամբ՝ Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին զգալի ավելացել է՝ առավելապես ներմուծման ծավալների ավելացման արդյունքում։

chart visualization

Գայանե Խաչատրյան