Ֆորդոյին զգալի վնաս է պատճառվել, ճառագայթման մակարդակի աճ չի նկատվել․ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Լուրեր

08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
Բոլորը

Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին  գործակալության 35 երկրներից բաղկացած կառավարիչների խորհրդի արտակարգ նիստում հայտարարել է, որ Իրանի միջուկային կայանների վրա հարձակումները և հակամարտության ծանրությունը միջուկային զենքի չտարածման համաշխարհային ռեժիմի փլուզման վտանգ են ստեղծում։

Գրոսսին նշել է, որ պետք է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

«Եվ դրա համար թույլ տվեք ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին, որոնք մեր անունից Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի պահապաններն են, վերադառնալ Իրանի միջուկային կայաններ և հաշվետու լինել ուրանի պաշարների վերաբերյալ, այդ թվում՝ ամենակարևորը՝ մինչև վաթսուն տոկոս հարստացված չորս հարյուր կիլոգրամի վերաբերյալ»,-ասել է Գրոսսին։

Նա նշել է, որ անհրաժեշտ ապահովվել անվտանգության երաշխիքներ, որպեսզի Իրանը կարողանա թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի թիմերին մուտք գործել տարածքներ՝ իրավիճակը գնահատելու համար։ Ըստ Գրոսսիի՝ տեսուչները գտնում են Իրանում ու պատրաստ են դրան։

«Ֆորդոյի կայանում, որը ուրանի՝ վաթսուն տոկոս հարստացման հիմնական վայրն է Իրանում, այժմ տեսանելի են խառնարաններ, ինչը վկայում է բարձր խոցունակության զինամթերքի օգտագործման մասին։ Սա համապատասխանում է Միացյալ Նահանգների հայտարարություններին։ Այս պահին ոչ ոք, այդ թվում՝ ՄԱԳԱՏԷ-ն, չի կարող լիարժեք գնահատել Ֆորդոյի ստորգետնյա վնասը։ Հաշվի առնելով օգտագործված պայթուցիկ բեռնվածքը և ցենտրիֆուգների ծայրահեղ զգայունությունը թրթռումների նկատմամբ, ենթադրվում է, որ շատ զգալի վնաս է պատճառվել»,-ասել է Գրոսսին։

Նա նշել է, որ Սպահանի միջուկային օբյեկտում հարվածներ են հասցվել լրացուցիչ շենքերի: Վնասված շենքերի թվում են նաև ուրանի հարստացման գործընթացին առնչվող որոշ շենքեր։ Հարվածներ են հասցվել նաև թունելների մուտքերին։

Հարված է եղել նաև Նաթանզի վառելիքի հարստացման գործարանին․ ԱՄՆ-ն հաստատել է, որ օգտագործվել են հող թափանցող զինամթերք։ Իրանը տեղեկացրել է, որ երեք կայաններում էլ տեղանքից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի նկատվել։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի