Արաղչին ազդարարել է Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման մասին

Լուրեր

08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կիրակի՝ հունիսի 22-ին, հայտնել է, որ կեսօրից հետո մեկնելու է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու։ Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն՝ դատապարտելով ԱՄՆ հարվածները Իրանի միջուկային օբյեկտների վրա, փոխանցում է DW-ն։

«Այսօր կեսօրից հետո մեկնում եմ Մոսկվա»,-մեջբերում են Արաղչի խոսքերը AFP-ն և Associated Press-ը։

Նախարարի խոսքով՝ նա նախատեսում է երկուշաբթի՝ հունիսի 23-ին, անցկացնել «լուրջ խորհրդակցություններ Ռուսաստանի նախագահի հետ»․ «Մենք ռազմավարական գործընկերներ ենք, և մշտապես խորհրդակցում ու համադրում ենք մեր դիրքորոշումները»։

Հիշեցնենք՝ Ռուսաստանն ու Իրանը 2025 թվականի հունվարին Մոսկվայում ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր։ Այն պարունակում է կետ, ըստ որի՝ եթե որևէ երրորդ երկիր ռազմական ագրեսիա իրականացնի կողմերից մեկի դեմ, ապա մյուս կողմը պարտավորվում է ոչ մի ձևով չաջակցել ագրեսորին՝ ռազմական կամ այլ օգնությամբ, ինչպես նաև նպաստել հակամարտության կարգավորմանը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի։

Հիշեցնենք՝ հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել Իրանի միջուկային ծրագրի երեք օբյեկտների՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահան քաղաքում։ Դոնալդ Թրամփը իր ելույթում նշել է, որ Թեհրանի ուրան հարստացնելու հիմնական օբյեկտները ոչնչացվել են։ Իրանի իշխանությունները հաստատել են հարձակումը՝ նշելով, որ այն «երկարաժամկետ հետևանքներ» է ունենալու։