ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի մի շարք միջուկային օբյեկտների դեմ իրականացված հարվածները

Լուրեր

23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
23.05.2026 | 17:49
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.05.2026 | 17:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
23.05.2026 | 17:12
Գործ ունենք քաղաքականապես անմեղսունակ սուբյեկտի հետ. Կոնջորյանը` Սամվել Կարապետյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 17:00
«Եսե օր ձեր տուն կուգամ, վախենալով կուգամ, օր միամիտ մեգըմ կամեռայով բան չտեսնի». նոր գաղտնալսում ԲՀԿ-ին վերագրվող ընտրակաշառքի գործով
23.05.2026 | 16:49
Քոչարյանը Փաշինյանին Փաշաև անվանեց. ազգանունը մի քիչ սխալ ասացի, թռավ լեզվիցս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 16:30
Էս խելագարը բռնում է քաղաքացիներին ու պատասխան է պահանջում չզոհվելու համար. Ագնեսա Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 15:55
Արևմուտքը փորձում է Հայաստանում անել այն, ինչ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դեպքում. Լավրով
23.05.2026 | 15:30
Թուրք լրագրողի և կեղծիքի ցանցի նոր պնդումները ադրբեջանցիների վերադարձի մասին
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իրանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարվածների վերաբերյալ։

«Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների դեմ իրականացված հարվածները, որոնք հաջորդել են Իսրայելի հարձակումներին Իսլամական Հանրապետության վրա»,-ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ռուս դիվանագետները նշել են, որ ինքնիշխան պետության տարածքի նկատմամբ հարվածները կոպիտ կերպով խախտում են միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը՝ անկախ այն պատճառաբանություններից, որոնք ներկայացվում են։

Հայտարարության մեջ ասվում է՝ հատկապես մտահոգիչ է, որ հարվածները իրականացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունը։

«Գործողության հետևանքները, այդ թվում՝ ռադիոլոգիական, դեռ պետք է գնահատվեն։ Սակայն արդեն այժմ ակնհայտ է՝ սկսվել է վտանգավոր լարման նոր փուլ, որը կարող է խաթարել թե՛ տարածաշրջանային, և թե՛ գլոբալ անվտանգությունը։ Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնման վտանգը, որը և այնպես բազմակի ճգնաժամերով է լի, էապես աճել է»,-նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Նախարարությունը կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ղեկավարությանը արձագանքել կատարվածին․ «Պետք է համատեղ մերժել ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտ գործողությունները։ Կոչ ենք անում դադարեցնել ագրեսիան և ուժեղացնել ջանքերը՝ իրավիճակը քաղաքական և դիվանագիտական հուն վերադարձնելու համար»։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել է, որ ամերիկյան ավիացիան հարվածներ է հասցրել Իրանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։

Ամերիկայի նախագահը նաև ուղերձով է հանդես եկել։ Իր ելույթում, որը տևել է երեք րոպե, Թրամփն ասել է, որ Իրանի ապագան կամ խաղաղություն է, կամ ողբերգություն, և կան բազմաթիվ այլ թիրախներ, որոնք կարող են խոցվել ամերիկացի զինվորականների կողմից: Նա հայտարարել է, որ եթե խաղաղության գործընթացն արագ տեղի չունենա, ապա ԱՄՆ-ն այլ նպատակներ է հետապնդելու՝ ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ:

ԱՄՆ-ն իր հարվածներով «որոշել է պայթեցնել» Իրանի հետ միջուկային բանակցություններին վերաբերող դիվանագիտությունը, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով ԱՄՆ գիշերային հարվածները Իրանին։

X սոցիալական ցանցում հրապարակած հաղորդագրության մեջ Արաղչին ասել է, որ Իսրայելը տապալել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները՝ հունիսի 13-ին Իրանի միջուկային օբյեկտների վրա իր հարվածներով, իսկ ԱՄՆ-ն նույնը արել է եվրոպական տերությունների հետ բանակցությունների դեպքում՝ կիրակի օրը իրականացրած հարվածներով։

Եվրոպացիների՝ Իրանին բանակցություններին վերադառնալու կոչերին ի պատասխան նա ասել է. «Իրանը ինչպես կարող է վերադառնալ մի բանի, որից երբեք չէր հեռացել»։