ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածները սպառնալիք են միջազգային անվտանգության համար

Լուրեր

08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ԱՄՆ-ի հարվածները Իրանի վրա որակել է որպես «վտանգավոր սրացում մի տարածաշրջանում, որն արդեն կանգնած է անդունդի եզրին, և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»։ Այս մասին Գուտերեշը հայտարարել է շաբաթ օրը՝ հունիսի 21-ին, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ Վաշինգտոնը ավիահարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին։

«Գոյություն ունի աճող ռիսկ, որ այս հակամարտությունը կարող է շատ արագ դուրս գալ վերահսկողությունից՝ աղետալի հետևանքներով քաղաքացիական բնակչության, տարածաշրջանի և ողջ աշխարհի համար»,-նշված է ՄԱԿ-ի ղեկավարի հայտարարության մեջ, հայտնում է DW-ն։

«Այս վտանգավոր պահին չափազանց կարևոր է խուսափել քաոսի սպիրալից։ Ռազմական լուծում պարզապես չկա։ Առաջ շարժվելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է։ Միակ հույսը՝ խաղաղությունը»,-ընդգծել է Գուտերեշը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահը կոչ է արել Թեհրանին խաղաղություն կնքել՝ սպառնալով հակառակ դեպքում հարվածել նաև Իրանի այլ օբյեկտների։

«Կլինի կամ խաղաղություն, կամ ողբերգություն Իրանի համար՝ շատ ավելի մեծ, քան այն, ինչ տեսանք վերջին ութ օրերի ընթացքում», – ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։