Բոլորիս նպատակը վստահաբար նույնն է` ունենալ առողջ հասարակություն, սեփական առողջության հանդեպ հետևողական քաղաքացի․ նախարարի ուղերձը

Լուրեր

24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողներին՝ մասնագիտական տոնի առթիվ։

Ուղերձում ասված է․

«Սիրելի´բուժաշխատողներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխանատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին:

Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք, և ուզում եմ այդ փոխհարաբերությունների խաչմերուկում գերիշխի արհեստավարժությունը, անկեղծ սերը մեր ժողովրդի և երկրի հանդեպ:

Ես ուրախ եմ, որ մեր մասնագիտական հանրույթում ձևավորվել է բաց և փոխվստահության վրա հիմնված մթնոլորտ, ուր կա երկխոսություն, խնդիրները, մտահոգությունները, դիրքորոշումները արտահայտելու մշակույթ:

Առանձնահատուկ շնորհավորում եմ նաև մեր բուժքույրերին, բուժեղբայրներին ու բուժակներին, աջակցող անձնակազմին, ովքեր ամենամոտն են կանգնած պացիենտին, ու նրանց գթասրտությամբ բուժհաստատություններում ստեղծվում է յուրահատուկ մթնոլորտ:

Սիրելի՛ բուժաշխատողներ, առողջապահական քաղաքականության այս փուլում մենք աշխատանքներ ենք տանում մի կողմից ձեր գործունեության համար պատշաճ, բարենպաստ պայմաններ ստեղծելու, կառուցելու և վերազինելու, մյուս կողմից` կրթական բաղադրիչի և մասնագիտական կարողությունների անընդմեջ զարգացման ուղղությամբ:

Բոլորիս նպատակը վստահաբար նույնն է` ունենալ առողջ հասարակություն, սեփական առողջության հանդեպ հետևողական քաղաքացի:

Նորից շնորհավորում եմ` մաղթելով ձեզ խաղաղ երկրում մասնագիտական նոր նվաճումներ, անսպառ ուժ ու եռանդ ձեր պատասխանատու գործում, շնորհավորում եմ նաև ձեր ընտանիքներին, որ այդքան ըմբռնումով են մոտենում ձեր ծառայությանը:

Շնորհակալ եմ ձեզ, առո՛ղջ եղեք»։