Պոլսի Հայոց պատրիարքարանի որևէ ներկայացուցիչ չի մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը

Լուրեր

05.10.2026 | 14:10
ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկությունը կապ ունի՞ ադրբեջանցի զինվորի ներթափանցման հետ․ նա համակարգում էր ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատանքը
05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
05.10.2026 | 12:44
Թեհրանում ընթանում է Միրզոյան–Արաղչի հանդիպումը՝ ընդլայնված կազմով
05.10.2026 | 12:40
Իսպանիայի վարչապետը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ բնակարանային ճգնաժամի խորացման ֆոնին
05.10.2026 | 12:29
ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպել է հայ համայնքի և հայկական մամուլի ներկայացուցիչների հետ՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ կայանալիք հանդիպումից առաջ։

AGOS-ի փոխանցմամբ՝  հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի հայ համայնքի հիմնադրամների և հաստատությունների ներկայացուցիչներ, Թուրքիայի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդ գերպայծառ Կազանջյանը, Հայ բողոքական եկեղեցու հոգևոր հովիվ Կիրկոր Աղաբալօղլուն, Հայկական հիմնադրամների միության նախագահ Պետրոս Շիրինօղլուն, իշխող Արդարություն ու զարգացում կուսակցության Ստամբուլի պատգամավոր Սևան Սիվաջըօղլուն և Ստամբուլի հայկական մամուլի ներկայացուցիչներ։ Հանդիպմանը ներկա էր նաև Ռաքել Դինքը։

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը և Ստամբուլում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ​​ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը։

Հանդիպմանը ներկա չի եղել Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ։

Նշվում է, որ հանդիպումը տևել է երկու ժամ։

Փաշինյանն իր ելույթում ընդգծել է, որ թե՛ այցը, թե՛ նախագահ Էրդողանի հետ հանդիպումը շատ կարևոր են։ Նա  անդրադարձել է  երկու երկրների միջև ուղիղ երկկողմ բանակցությունների կարևորությանը և հիշեցրել, որ կարգավորման գործընթացից առաջ և սկզբում բանակցություններ են անցկացվել երրորդ երկրների միջոցով։

Փաշինյանն ասել է, որ իրենք լավ հնարավորություն ունեն գործընթացը առաջ մղելու համար։ ՀՀ վարչապետը նաև նշել է, որ կարևոր է նման հանդիպում անցկացնել միջազգային զարգացումների լույսի ներքո և ասել, որ այս շրջանակներում կա նոր հարաբերություններ զարգացնելու հնարավորություն։

Վարչապետը նշել է, որ չպետք է չափազանցված սպասելիքներ ունենալ գործընթացի վերաբերյալ։  «Երեք տարի առաջ նույնիսկ նման շփումները համարվում էին չափազանցված սպասելիքներ»,- ընդգծել է նա։

Ըստ Փաշինյանի՝ պետք է ապահովվի շարունակականությունը, նա նաև շնորհակալություն հայտնել Էրդողանին հրավերի համար։

Վարչապետը հիշեցրել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2026 թվականին կանցկացվի Հայաստանում և ընդգծել, որ այս գագաթնաժողովի կապակցությամբ Էրդողանին նույնպես կհրավիրի Երևան։

Նա ասել է, որ Թուրքիայի հայ համայնքը նույնպես կարող է դեր ունենալ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում, և այս համատեքստում հիշել է Հրանտ Դինքին և նրա ջանքերը։

Փաշինյանն իր ելույթում հայտարարել է․ «Թուրքիան սպառնալիք չէ Հայաստանի համար, և Հայաստանը սպառնալիք չէ Թուրքիայի համար»։

Պատասխանելով Թուրքիայի ազգայնական շրջանակների կողմից օգտագործվող թշնամական հռետորաբանության մասին հարցին՝ ասել է. «Խաղաղության խաչմերուկը Թուրան ճանապարհի համար խոչընդոտ չէ, ճանապարհն արդեն պատրաստ է, եթե ջրային ուղի լինի, մենք բոլորս կարող ենք միասին խմել այս ջուրը, խոչընդոտներ չկան»։

Երբ նրան հիշեցրել են, որ Թուրքիայի Հայոց պատրիարքարանի որևէ ներկայացուցիչ չի մասնակցել հանդիպմանը, Փաշինյանն ասել է․ «Եթե նրանք ինձ մոտ չգան, ես նրանց մոտ կգնամ»։

Փաշինյանի խոսքերը ծափահարությունների են արժանացել մասնակիցների կողմից։ Լրատվամիջոցը գրում է, քանի որ պատրիարքարանն այսօր զարմանալիորեն փակ է, հոգևորականների հետ կապ հաստատել հնարավոր չէ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի