Երևանում մեկնարկել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» թեմայով 3-րդ միջազգային համաժողովը

Լուրեր

10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
Բոլորը

Կառուցողական քննարկումների, արձանագրված հաջողությունների ամփոփման և ապագայի տեսլականների շուրջ համագործակցության կարևոր հարթակ. Երևանում մեկնարկել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» թեմայով 3-րդ միջազգային համաժողովը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ողջունելով  համաժողովի մասնակիցներին, նշեցլ է՝  լիահույս է, որ համաժողովն այս տարի ևս կդառնա բաց և կառուցողական քննարկումների հարևոր հարթակ:

«Երեք տարի առաջ մենք միացանք Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի կողմից նախաձեռնված «Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիա»-ին՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցել գործընկեր կառավարությունների, Աշխատանքի միջազգային կազմակերպության, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ՝ ի նպաստ համաշխահային և ազգային սոցիալական արդարության օրակարգի:

Այսօր մեր ջանքերը շարունակվում են ուղղված լինել նրան, որ յուրաքանչյուր մարդ՝ անկախ սեռից, տարիքից, կարողություններից և սոցիալական կարգավիճակից, ունենա արժանապատիվ և բարեկեցիկ կյանքով ապրելու հավասար հնարավորություն»,-ասել է նախարարը:

Նախարարը վստահեցրել է, որ առանց մարդկային եղբայրության գաղափարի սոցիալական արդարության հասնելը ոչ միայն դժվար է, այլ նաև անկարելի:

«Անկախ սոցիալական դիրքից, կրոնից կամ մշակութային տարբերություններից արդարության գաղափարը կմնա  զուտ տեսություն, քանի որ մարդկային եղբայրությունն այն բարոյական հիմքն է, որի վրա պետք է կառուցվեն համերաշխ հասարակությունները:

Այս նպատակով մշակվել է 2025-2031 թվականների զբաղվածության ռազմավարական ծրագիրը, որով առանձնացվել  են կարևոր թիրախային խմբեր՝ 18-29 տարեկան չսովորող և չաշխատող երիտասարդներ, միջին տարիքի չաշխատող կանայք, սոցիալական աջակցություն ստացող աշխատունակ շահառուներ: Փաստաթուղթը միտված է վերջիններիս տնտեսական ակտիվացմանը, կրթությանը և վերապատրաստմանն՝ աշխատաշուկայում  ինտեգրման միջոցով»,-նշել է Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ նախարարության  նպատակը քաղաքացիներին կախվածության մեջ պահելը չէ, այլ տալ հնարավորություն՝ սեփական աշխատանքով կերտելու բարեկեցիկ ապագա:

Նախարարը կարևորել է նաև, որ ժամանակակից միտումներին զուգընթաց Հայաստանը կիրառում է արհեստական բանականություն և թվային գործիքներ, որոնց միջոցով բարձրացվում է սոցիալական ծառայությունների արդյունավետությունը, խթանվում են համայնքների միավումը, կառուցվում  է արդար ու հոգատար թվային հասարակություն:

«Մեր կառավարության կողմից իրականացվող համապարփակ աջակցման միջոցառումները՝ ներառյալ միանվագ ֆինանսական օգնություն, վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում, բնակարանային հավաստագրեր մասնագիտական ուսուցումով և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների իրավական պաշտպանությունը վկայում են, որ մարդկային եղբայրությունը մեզ համար արժեք չէ միայն խոսքում, այլև առօրյայում իրականացվող կոնկրետ քաղաքականություն:

Հայաստանը նույն  մարդասիրական ոգով շարունակում է աջակցել նաև օտարերկրյա փախստականներին և ապաստան փնտրող անձանց՝ ապահովելով կացության, առողջապահության, կրթության, իրավաբանական օգնության և սոցիալական ծառայությունների հասանելիություն»,- ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։