ՌԴ-ն ԱԹՍ-ներով գրոհել է Ուկրաինան․ Օդեսայում կան մարդկային կորուստներ

Լուրեր

08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-ն հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը «Շահեդ» ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինային։ Օդեսայում հրդեհներ են, 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել։ Խարկովում տուժածների թվում երեխաներ կան։ Այս մասին հայտնում են տեղական իշխանությունները, փոխանցում է Current time-ը։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնում է, որ Օդեսայում վիրավորներից 3-ը փրկարարներ են։

Ավելի ուշ Օդեսայի մարզային դատախազությունը հայտնել է մեկ զոհի մասին։

Պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ Օդեսայում ԱԹՍ-ների տասը հարված է եղել։ Անօդաչու թռչող սարքերից մեկը բախվել է 23 հարկանի բնակելի շենքի՝ վնասելով 18-րդ, 19-րդ և 20-րդ հարկերի բնակարանները։ Փրկարարները 600 մարդու են տարհանել այրվող բազմահարկ շենքից։

Քառահարկ մի շենք ամբողջությամբ այրվել է։  Տուժած փրկարարները հենց այս շենքի հրդեհաշիջման աշխատանքներով են զբաղված եղել , երբ այրվող շենքը փլուզվել է։ Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովի խոսքով վնասվել է նաև գազատարը և ծովափին գտնվող «հանգստի օբյեկտները»։

Խարկովում տեղական իշխանությունները հայտնում են անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով երեք տուժածի մասին։

«Այս պահին հայտնի է երեք տուժածի մասին՝ մեկը վիրավոր է, երկուսը՝ սուր սթրեսային ռեակցիա ունեն։ ազմահարկ շենքի բակում մոտ 50 մեքենա վնասվել է», – նշել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։

Խարկովի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ տուժածների թվում կան անչափահասներ՝ երկու աղջիկ՝ 12 և 17 տարեկան։

«Հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր։ Նաև քաղաքացիական ձեռնարկություն, մարզական համալիր և մանկապարտեզ։ Այս պահին պարզվել է, որ վնասվել է շենքերի մոտ կայանված ավելի քան 50 մեքենա։ Երեք մարդ բժշկական օգնության է դիմել», – հայտնել է Խարկովի մարզային դատախազության զինված հակամարտությունների ժամանակ կատարված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ղեկավար Սպարտակ Բորիսենկոն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի