Իրանը հայտնել է, որ կանխվել է ԱԳ նախարար Արաղչիի դեմ Իսրայելի դավադրությունը

Լուրեր

08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Իսրայելը կարող է թիրախավորել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին, որի դեմ վերջերս կատարված դավադրությունը կանխվել է։ Այս մասին  հայտարարել է արտգործնախարարի խորհրդական Մոհամմադ Հոսեյն Ռանջբարանը X-ում։

«Այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ արտգործնախարարը մեկնում է Ժնև՝ եվրոպական եռյակի հետ բանակցելու, ես բազմաթիվ զանգեր եմ ստացել՝ համոզվելու համար, որ իսրայելական ​​ռեժիմը նրան չի թիրախավորում: Այո, անշուշտ, եղել է և կա նման սպառնալիք: Այնուամենայնիվ, Սեյեդ Աբբաս Արաղչին իրեն ավելի շատ հայրենիքի զինվոր է համարում, քան դիվանագիտական ​​ծառայության ղեկավար»,- գրել է  պաշտոնյան՝ հավելելով, որ նրա դեմ օրերս Իսրայելի կողմից դավադրություն է կազմակերպվել․

«Եթե հայրենիքի զինվորների անվտանգության միջոցառումները չլինեին, գուցե մի քանի օր առաջ Թեհրանում իրականացվեր նրա դեմ Իսրայելի մեծ դավադրությունը, որը, փառք Աստծո, ձախողվեց»։

Հավելենք, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ժնևում  այսօր հանդիպելու է  իր ֆրանսիացի, գերմանացի, բրիտանացի և ԵՄ գործընկերների հետ՝ իրանական  միջուկային ծրագիրը քննարկելու համար։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին հինգշաբթի օրը Վաշինգտոնում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ «հիմա կա հաջորդ երկու շաբաթվա պատուհան՝ դիվանագիտական ​​լուծման հասնելու համար»։

Պետդեպարտամենտի տվյալներով՝ Լամմին և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «համաձայնության են եկել, որ Իրանը երբեք չի կարող մշակել կամ ձեռք բերել միջուկային զենք»։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի