Հայկ Մարությանն այսօր երդում կտա. ծառայելու է Երևանին և երևանցիներին
Քաղաքականություն
13.10.2018 | 11:00Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր Երևան քաղաքին և երևանցիներին ծառայելու երդում կտա:
Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասը, Երևանի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի նիստի հ.1 արձանագրությունը և Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 124-րդ կետի համապատասխան՝ 2018 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12.00-ին, Երևանի ավագանու նստավայրում՝ Երևանի Արգիշտիի փողոցի 1 հասցեում, տեղի կունենա Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունը: