Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները Ժնևում ծրագրում են հանդիպել Իրանի ԱԳՆ-ի հետ

Լուրեր

16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները պլանավորում են հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, ինչը կարող է դիվանագիտական ​​առաջընթաց լինել Իսրայելի կողմից հինգօրյա ռմբակոծություններից հետո, գրում է The Guradian-ը։

Հանդիպումը պետք է տեղի ունենա Ժնևում ուրբաթ օրը, սակայն Թեհրանի կողմից վերջնական հաստատում դեռևս չկա։

Արաղչին այս շաբաթվա սկզբին հեռախոսազրույց է ունեցել  եվրոպացի երեք ԱԳ նախարարների հետ, սակայն մինչ օրս հրաժարվել է հանդիպել Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի հետ՝ պնդելով, որ Իսրայելի հարձակումները Իրանի վրա հաստատվել են ԱՄՆ-ի կողմից: Արաղչին ասել է, որ անհնար է հանդիպել Ուիթկոֆի հետ, քանի դեռ իրանցիները հարձակման են ենթարկվում Իսրայելի կողմից:

Մինչև Ժնևի նախատեսված հանդիպումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ «Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի լուծմանը» նվիրված քննարկումների համար։ Հանդիպմանը կմասնակցի նաև ԵՄ արտաքին գործերի ղեկավար Կայա Կալլասը։

Ուրբաթ օրվա բանակցությունների էությունը, որոնք կհամակարգվեն ԱՄՆ-ի հետ, կկենտրոնանա այն բանի վրա, թե ինչպես է Իրանը պատրաստ կրճատել կամ փակել իր միջուկային ծրագիրը։

Չորեքշաբթի ուշ երեկոյան սոցիալական ցանցերում արված գրառման մեջ Արաղչին ասել է, որ Իրանը գործում է ինքնապաշտպանության նպատակով՝ հավելելով. «Իրանը գործով ապացուցել է այն, ինչի մասին միշտ հրապարակավ պարտավորվել է. մենք երբեք չենք ձգտել և երբեք չենք ձգտի միջուկային զենքի»։

Նա գրել է, որ բացառությամբ Իսրայելի հետ բանակցությունների՝ Իրանը «շարունակում է հավատարիմ մնալ դիվանագիտությանը։

«Ինչպես նախկինում, մենք լուրջ ենք և մեր հայացքները ուղղված են առաջ»-նշել է նա։

Լրատվամիջոցը գրում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը դիվանագիտությունը շատ ավելի է դժվարացրել սոցիալական ցանցերում մի շարք գրառումներով, որոնցում պահանջ է հնչում Իրանի անվերապահ կապիտուլյացիայի և կոչ է արվում տարհանել 10 միլիոն բնակչություն ունեցող Թեհրան քաղաքը։

Ի տարբերություն դրա, ֆրանսիացիները, բրիտանացիները և գերմանացիները կոչ են արել տեղ հատկացնել դիվանագիտությանը և լարվածության թուլացման։ Երեք երկրներից ոչ մեկը չի պաշտպանել Իրանում արտաքինից պարտադրված փոփոխությունները կամ ուղղակիորեն չեն աջակցել Իսրայելի հարձակումներին՝ փոխարենն ասելով, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվել միջազգային իրավունքին համապատասխան։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն էլ հայտարարել էր, որ ռեժիմի փոփոխություններ կարող են տեղի ունենալ, և Իսրայելն է անում «ուրիշների կեղտոտ աշխատանքը»։

Երեք երկրները ստորագրել են 2015 թվականին Իրանի միջուկային համաձայնագիրը, որը թույլ էր տալիս Իրանին հարստացնել ուրանը մինչև ցածր  մակարդակ՝ արտաքին մոնիթորինգի ներքո։

Թրամփը իր երկիրը դուրս էր բերել համաձայնագրից 2018 թվականին, մեկ տարի անց Իրանը հայտարարել էր համաձայնագրից մասնակի դուրս գալու մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի