Իրանի վրա գիշերային հարվածներին մասնակցել է 40 կործանիչ․ Իսրայելի պաշտպանության բանակ

Լուրեր

08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
Բոլորը

Իսրայելի ռազմաօդային ուժերը այսօր առավոտյան ռմբակոծել են Իրանի Արաքի ծանր ջրի ռեակտորը, իսկ գիշերը՝  նաև տասնյակ այլ ռազմական օբյեկտներ։ Այս մասին  հայտարարում է Իսրայելի պաշտպանության բանակը։

Նշվում է, որ գիշերային հարվածներին մասնակցել է 40 կործանիչ, որոնք Թեհրանում և Իրանի այլ վայրերում գտնվող տասնյակ իրանական ռազմական օբյեկտների վրա նետել են տարատեսակ 100 զինամթերք։

Բացի այդ՝ այսօր առավոտյան հարված է հասցվել Արաքի միջուկային օբյեկտին, այդ թվում՝ ռեակտորի պաշտպանիչ կառուցվածքին, որը «պլուտոնիումի արտադրության հիմնական բաղադրիչն է»։ Իրանի այլ վայրերում գիշերը հարվածների հասցված թիրախում է եղել Նաթանզի օբյեկտը, որն Իրանն օգտագործում է միջուկային զենք մշակելու համար։

«Այս վայրում տեղակայված են միջուկային զենքի մշակման համար օգտագործվող եզակի բաղադրիչներ և սարքավորումներ, ինչպես նաև անցկացվում են միջուկային զենքի ծրագրի արագացմանն ուղղված նախագծեր»,-ասվում է հայտարարության մեջ:

Իսրայելի բանակը նշում է, որ կործանիչները նաև ռմբակոծել են «հումք արտադրող օբյեկտներ, բալիստիկ հրթիռների հավաքման համար օգտագործվող բաղադրիչներ, ինչպես նաև իրանական ՀՕՊ համակարգեր և հրթիռներ արտադրող օբյեկտներ», ինչպես նաև իրանական  օդային պաշտպանության օբյեկտներ, հրթիռների պահեստավորման վայրեր և ռադարներ։

Իրանական Tasnim գործակալությունն էլ հայտնում է, որ  Արաքի միջուկային օբյեկտին հարվածների հետևանքով զոհեր չկան,տարածքի բնակիչների համար  որևէ վտանգ կամ վնաս չկա։ Նշվում է, որ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությանը տեղեկացվել է հարձակման մասին։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի