ԴՊՐՈՑԻ ՃԱՄՓԱՆ ԴԺՎԱՐ Է, ԵՐԿԱՐ․ ԱՃԱՐԿՈՒՏ Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում․ մաս 2

Լուրեր

04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
Բոլորը

Տավուշի մարզի Աճարկուտ գյուղի ավագ դասարանների աշակերտներ Դավիթ Շահնազարյանն ու Գոռ Վարդանյանն ամեն օր արթնանում են մյուսներից ավելի վաղ, որպեսզի հասցնեն կտրել-անցնել 5 կիլոմետր՝ մինչև հարևան Ներքին Ծաղկավան գյուղի միջնակարգ դպրոց։ Նրանք իրենց ևս 3 համագյուղացի աշակերտների հետ հաճախ ոտքով են հասնում դասի, քանի որ միջհամայնքային միկրոավտոբուսը գերծանրաբեռնված է լինում։ Իսկ տունդարձի ճանապարհը գրեթե միշտ են ոտքով հատում, քանի որ միկրոավտոբուսը Ներքին Ծաղկավանից Աճարկուտ գալիս է ժամը 13․00-ին, մինչդեռ տղաների դասերն ավարտվում են ժամը 14․00-ին։ Ուստի նրանք պետք է ընտրեն՝ կամ վերջին դասաժամին չմասնակցել, կամ ոտքով վերադառնալ տուն։ Տղաների համար հատկապես դժվար է ձմռանը, երբ ճանապարհները փակվում են։ Պետությունն այս երեխաներին չի ապահովում տրանսպորտով։ Ծնողներն իրենց գրպանից են վճարում ճանապարհածախսը։

Ներքին Ծաղկավանն ունի 600 բնակիչ։ Միջնակարգ դպրոցում սովորում է 102 աշակերտ։ Նրանցից 10-ը Կիրանց գյուղից է, 5-ը՝ Աճարկուտից։ Պետությունն իրականացնում է երթևեկող ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագիր։ Սակայն Ներքին Ծաղկավանում սովորող Աճարկուտ և Կիրանց գյուղերի երեխաները դուրս են մնացել պետության տեսադաշտից։

Ներքին Ծաղկավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Դավիթ Յոլչյանը նշում է, որ ընտրության սկզբունքն իրենց համար անհասկանալի է, սակայն հույս է հայտնում, որ այս տարի խնդիիրը կլուծվի, քանի որ իրենցից արդեն իսկ նախահաշիվ են պահանջել։ «Հասկանալի է, որ 10 երեխու համար չեն կարող 10 դպրոց բացեն, էդ պահանջելու համար պիտի աճ էլ ունենաս գյուղում, բայց մենք աճ չունենք»,- ասում է աշակերտներից մեկի ծնողը՝ Սասուն Մելիքյանը՝ հավելելով․«Գոնե մի հատ ավտոբուս տան, երեխեքին տանեն-բերեն, զգաս, որ էդ պահին երեխեդ ապահով ա»։

1924 թվականին հիմնված գյուղը տարեցտարի դատարկվել է։ 1970 թվին Աճարկուտում ապրել է 364 մարդ։ Այժմ Աճարկուտն ունի 177 բնակիչ։ Գյուղի 40 բնակելի տներից 7-ը դատարկ է։ Նվազել է նաև աշակերտների թիվը։ Աճարկուտում վաղուց կրթությունը թերի միջնակարգ է։ Բարձր դասարաններ տեղափոխված երեխաները տասնամյակներ է՝ կրթությունը շարունակում են հարևան գյուղերում։ Իսկ Աճարկուտի հիմնական դպրոցն ունի 10 աշակերտ։ Դպրոցում կան աշակերտ չունեցող դասարաններ։ Սովորողների թիվը 0 է երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններում։ Ուսումնական պլանով նախատեսված առարկաների ուսուցումը դրված է 7 ուսուցչի ուսերին։ Նրանցից Նարինե Օհանյանը միաժամանակ դասավանդում է կենսաբանություն, քիմիա և օտար լեզու։ Դասերն անցնում են երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարաններում։ Դպրոցում կա ընդամենը 1 առանձին դասարան։

«Երկկոմպլեկտ դասարանում սովորեցնում ենք և 8-րդ դասարանի, և 9-րդ դասարանի ծրագրերը, 45 րոպեում մենք չենք կարողանում տեղավորվել։ Եթե կատարում եմ 8-րդ դասարանում քիմիայի փորձ, 9-րդ դասարանը, կարելի է ասել, բարձիթողի վիճակում եմ թողնում»,- խոստովանում է ուսուցչուհին։

Մարզկենտրոն Իջևանից Աճարկուտը հեռու է 25 կիլոմետր։ Բարձր որակավորում ունեցող ուսուցիչները խուսափում են այս գյուղի դպրոցում աշխատանքի անցնելուց։ Դասարանները տարանջատելու խնդրանքով Աճարկուտի դպրոցը դիմել է Տավուշի մարզպետարան։

Սպասում են հուսադրող պատասխանի։