Անկարան հաստատում է՝ Ալիևը վաղը կայցելի Թուրքիա

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկարան հաստատում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 19-ին կայցելի Թուրքիա։ Թուրքիայի նախագահականի  հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի հունիսի 19-ին կայցելի Թուրքիա Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։

«Այցի շրջանակներում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցեն «Ադրբեջանական թաղամաս» անվամբ ​​բնակելի թաղամասի բացման արարողությանը, որը Քահրամանմարաշում կառուցվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից 2023 թվականի փետրվարին մեր երկրում տեղի ունեցած երկրաշարժից հետո»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ այցի կապակցությամբ նախատեսվում է նաև մտքերի փոխանակում Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։

Հավելենք, հունիսի 20-ին էլ սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի