Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից․ Սամվել Կարապետյան

Լուրեր

06.04.2026 | 19:00
Ստեղծել ենք լուրջ հարվածային ԱԹՍ-ներ, հրետանի․ զորահանդեսին կցուցադրվի ՀՀ-ի ռազմարդյունաբերական արտադրանքը․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 18:48
Էրիթրեայի հավաքականի 7 ֆուտբոլիստներ անհետացել են Հարավային Աֆրիկայում խաղից հետո
06.04.2026 | 18:35
Հայկ Սարգսյանի զինծառայության փոփոխությունների փաթեթը հանձնաժողովում մերժվեց
06.04.2026 | 18:27
ՀԱԿ-ը ընտրություններին կմասնակցի առանձին․ «Ուժեղ Հայաստան»-ի հետ դաշինքը չի կայացել
06.04.2026 | 18:17
Որքան է ծախսել «Լուսավոր Հայաստան»-ը․  Մարուքյանը կուսակցության ֆինանսավորմանը մասնակցություն չի ունեցել
06.04.2026 | 18:10
Ղազախստանը ՀԿԵ-ն ձեռք բերելու բանակցություն չի վարում // Դավթյանը՝ Աշխարհի գավաթի հաղթող․ ԼՈՒՐԵՐ
06.04.2026 | 18:01
Ղազախստանը բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների ռուսական կոնցեսիայի ձեռքբերման շուրջ
06.04.2026 | 17:54
10 մլն ռուբլու պարտքի պատճառով խոշտանգման գործը հասել է դատարան․ ՔԿ
06.04.2026 | 17:45
ՔՊ-ն Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը
06.04.2026 | 17:34
Խաբիբ Նուրմագոմեդովը ներկա է եղել «Ռեալի» մարզմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 17:22
Քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցեր
06.04.2026 | 17:12
«Մանչեսթեր Սիթիից» հաստատել են, որ Բերնարդու Սիլվան կհեռանա
06.04.2026 | 17:03
Իսրայելի կողմից նոր հարված է հասցվել Իրանի Հարավային Պարս գազային օբյեկտին
06.04.2026 | 16:51
ՌԴ-ում հաստատել են գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Օտրոշչենկոյի մահը Ղրիմում՝ Ան-26 ինքնաթիռի կործանման հետևանքով 
06.04.2026 | 16:40
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Մոնտե Կառլոյի «Մասթերսից»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գործարար, «Տաշիր Գրուպ» ձեռնարկությունների սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ կապված իրավապահների կողմից իր առանձնատանը տեղի ունեցած խուզարկության հետ։

«Սիրելի հայրենակիցներ,

Երեկվա իրադարձությունները հերթական անգամ ցուցադրեցին գործող իշխանության ողջ սնանկությունը։ Անկեղծ ատելությունը Հայ Առաքելեկան Եկեղեցու նկատմամբ, քամահրական վերաբերմունքը ազգային արժեքների հանդեպ,
առողջ քննադատության անընդունելիությունը, որևէ այլախոհություն կոպտորեն ճնշելու հիվանդագին ցանկությունը, ցավոք, այս իշխանության «որակների» ոչ ամբողջական ցուցակն է։ Բայց Հայաստանը միշտ ու առաջին հերթին հայտնի է եղել իր սկզբունքային և անվախ որդիներով, ու դեռ չի ծնվել այնպիսի իշխանություն, որ կարողանա կոտրել նրանց։ Երեկ շատերն ընդվզեցին անարդարության դեմ, ու ես անկեղծ շնորհակալ եմ նրանց։

Իմ հայրենիքն ու հայրենակիցները մշտապես ուշադրությանս կենտրոնում են եղել, իմ ու ընտանիքիս կյանքի և գործունեության առանցքում։ Այդպես եղել է, կա ու կլինի միշտ։

Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից, որովհետև դրանց հիմքում՝ ինքը Հայաստանն է, անհուն հարգանքն ու սերը իմ հայրենիքի, մեր ավանդույթների, մեր պատմության, մեր Եկեղեցու հանդեպ:

Սիրելի հայրենակիցներ,

վստահ եմ, որ համախմբվելու ենք ու կարողանալու ենք ելք գտնել մեր երկրի շուրջ ստեղծված ծանր իրավիճակից։ Աստծո օգնությամբ»:

Հիշեցնենք որ երեկ՝ գործարար  Սամվել Կարապետյանն ասել էր. «Քանի որ ես միշտ եղել եմ հայ ժողովրդի ու հայ եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն. եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։

Քիչ անց վարչապետ Փաշինյանը գրառմամբ արձագանքել էր այս հայտարարությանը. «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»:

Ապա հայտնի դարձավ, որ հատուկջոկատայինները խուզարկում են Կարապետյանի՝ Երևանում գտնվող տունը, կան բերման ենթարկվածներ։ Իսկ կեսգիշերնանց Կարապետյանն իր առանձնատնից իրավապահների ուղեկցությամբ հեռացել էր: