Կարմիր Խաչի Ադրբեջանի գրասենյակն առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը

Լուրեր

08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան՝ Ռազմագերիների, անհետ կորած անձանց և պատանդ վերցված քաղաքացիների հարցերով պետական ​​հանձնաժողովը (Պետական ​​հանձնաժողով) գործունեություն է ծավալել Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության հետ համագործակցության շրջանակներում՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով գերի վերցված և պատանդ վերցված քաղաքացիների ազատ արձակման, ինչպես նաև անհետ կորած անձանց որոնման ոլորտում»։

Այս մասին ասվում  է Ադրբեջանի ա Ռազմագերիների, անհետ կորած անձանց և պատանդ վերցված քաղաքացիների հարցերով պետական ​​հանձնաժողովի հայտարարության մեջ։

Նշվում է, որ հակամարտության սկզբից ի վեր երկու կազմակերպություններն էլ ընդունել են ռազմագերիների, պատանդների և անհետ կորած անձանց ընտանիքների անդամներին, քննարկել նրանց խնդրանքներն ու բարձրացված հարցերը, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ։

«Ադրբեջանի Հանրապետությունում Կարմիր Խաչի ներկայացուցչության գործունեության առաջիկա դադարեցման կապակցությամբ, մենք տեղեկացնում ենք անհետ կորած քաղաքացիների ընտանիքներին, որ Պետական ​​հանձնաժողովը և համապատասխան պետական ​​մարմինները ձեռնարկում են անհետաձգելի միջոցներ մեր անհետ կորած քաղաքացիների ճակատագիրը պարզելու համար», – ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ Բաքվից ավելի վաղ հայտնել էին, որ ցանկանում են դադարեցնել երկրում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեությունը։ ԿԽՄԿ-ն միակ միջազգային կառույցն է, որի ներկայացուցիչներն պարբերաբար այցելում են Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին։

Թարգմանությունը Էմմա Չոբանյանի