Թեհրանում «նշանակալի» հարվածներ են սպասվում, այնտեղ կան միջուկային թիրախներ․ Իսրայելի պաշտպանության նախարար

Լուրեր

10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
Բոլորը

Կենտրոնական Իսրայելում բալիստիկ հրթիռի անկման վայրում լրագրողների հետ զրույցում երկրի  պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ռազմաօդային ուժերը այսօր Թեհրանում կհարվածեն «շատ կարևոր թիրախներին, ռազմավարական թիրախներին, ռեժիմի ենթակառուցվածքների թիրախներին»։ Նա ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը տարհանման մասին նախազգուշացում կտա մոտակայքում գտնվողներին։

Իրանի միջուկային օբյեկտների վերաբերյալ Կացը հայտարարել է՝ Ֆորդոյի ստորգետնյա օբյեկտը «մի հարց է, որը անպայման կլուծվի»։ Նա ասել է, որ Թեհրանում «կա ավելի քան 10 միջուկային թիրախ», որոնք Իսրայելը «ոչնչացնելու եզրին է»՝ շնորհիվ տարածքում Իսրայելի ռազմաօդային ուժերի օդային գերազանցության։

Իսրայելի ռազմական պաշտոնյան, որը խոսել է անանունության պայմանով, ասել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը չեն թիրախավորել Իրանի Ֆորդոյի ստորգետնյա միջուկային օբյեկտը, բայց ասում է, որ դա դեռ կարող է տեղի ունենալ, փոխանցում է Reuters-ը։

Պաշտոնյան ասել է, որ Իսրայելը նախազգուշական միջոցներ է ձեռնարկում՝ իր հարվածներով միջուկային աղետի պատճառ դառնալուց խուսափելու համար։ Նա նշել է, որ Իրանը մինչ օրս մոտ 400 բալիստիկ հրթիռ և հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ թիրախավորելով ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական օբյեկտներ։

Գիշերվա ընթացքում արձակված հրթիռների թվի նվազումը ցույց է տալիս, ըստ պաշտոնյայի, որ Իսրայելը հաջողությամբ վնասել է Իրանի հրթիռներ արձակելու կարողությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի