Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Իրանի միջուկային ծրագրի «իրական ավարտ», այլ ոչ թե պարզապես Իրան-Իսրայել հրադադար

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Իրանի միջուկային խնդրի «իրական ավարտ», որ Թեհրանը լիովին հրաժարվի դրանից, և ոչ թե պարզապես Իրանի և Իսրայելի միջև հրադադար։

Այս մասին նա խոսել է  G7 գագաթնաժողովում իր այցի ընթացքում CBS News-ի հետ զրույցում։  Թրամփը Վաշինգտոն վերադառնալիս ինքնաթիռում ասել է,  որ ցանկանում է «իրական վերջ», որտեղ Իրանը «լիովին հրաժարվում է» իր միջուկային ծրագրից։

Նա կանխատեսել է  որ Իսրայելը չի ​​դանդաղեցնի  Իրանի վրա իր հարձակումները։ «Դուք դա կիմանաք հաջորդ երկու օրերի ընթացքում։ Դուք դա կիմանաք։ Ոչ ոք մինչ այժմ չի դանդաղեցրել տեմպը», – նշել է նա։ Երբ հարցրել են, թե ինչ էր մտածում  Թեհրանից տարհանման կոչ անելիս,  Թրամփը պատասխանել է, որ ցանկանում է, որ «մարդիկ անվտանգ լինեն»։

Երբ նրան հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ն կմասնակցի Իրանի միջուկային ծրագրի ոչնչացմանը, նա պատասխանել է, որ հույս ունի, որ այն «կվերանա դրանից շատ առաջ»։

Թրամփը պնդել է, որ Իրանը «շատ մոտ է» միջուկային զենք ունենալուն։ «Ինձ համար միևնույն է, թե նա ինչ է ասել, կարծում եմ՝ նրանք շատ մոտ էին դրան», – ասել է նա՝ նկատի ունենալով Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդի մարտին արված հայտարարությունը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր Թրամփը շտապ լքել է G7 գագաթնաժողովն ու հրահանգել ԱԽ նիստ հրավիրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի