Թրամփը շտապ լքել է G7 գագաթնաժողովն ու հրահանգել ԱԽ նիստ հրավիրել 

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 16-ին որոշել է ընդհատել իր մասնակցությունը Կանադայի Կանանասկիս քաղաքում ընթացող  G7-ի գագաթնաժողովին։ Այս քայլի պատճառը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն է, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Թրամփի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը X սոցիալական ցանցում գրել է, որ ամերիկացի առաջնորդը «հիանալի օր է անցկացրել» գագաթնաժողովում՝ ստորագրելով խոշոր առևտրային համաձայնագիր Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։

«Շատ համաձայնություններ են ձեռք բերվել, բայց Մերձավոր Արևելքում տեղի ունեցողի պատճառով նախագահ Թրամփը այսօր երեկոյան կմեկնի պետությունների ղեկավարների հետ ընթրիքից հետո», – նշել է նա։

CBS News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սպիտակ տան ղեկավարի հետ Կանադայից թռչում է Վաշինգտոն։

CNN-ը հաղորդել է, որ Թրամփը հրահանգել է իր վարչակազմի ազգային անվտանգության համար պատասխանատու պաշտոնյաներին հավաքվել Վաշինգտոնում գտնվող Սպիտակ տան իրավիճակային սենյակում։

Սա սենյակների համալիր է, որն օգտագործվում է Միացյալ Նահանգների նախագահի, նրա խորհրդականների և ռազմական ու հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների կողմից՝ ճգնաժամային իրավիճակներում շտապ հանդիպումներ անցկացնելու համար: Իրավիճակային սենյակում տեղադրված կապի սարքավորումները թույլ են տալիս պետության  առաջնորդին ղեկավարել ամերիկյան զորքերն ամբողջ աշխարհում։

Մինչ այդ Թրամփը գրառում էր հրապարակել իր Truth Social սոցիալական ցանցում, որում կրկին հայտարարել էր, որ «Իրանը չպետք է միջուկային զենք ունենա»։

«Բոլորը պետք է անհապաղ լքեն Թեհրանը», – գրել էր ԱՄՆ նախագահը։

Բացի Սթարմերից, ԱՄՆ նախագահը գագաթնաժողովի շրջանակներում 20 րոպեանոց զրույց է ունեցել նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Երկու առաջնորդները քննարկել են Իսրայելի և Իրանի միջև շարունակվող մարտական ​​գործողությունները և համաձայնել են, որ պետք է գտնվեն սրացումը դադարեցնելու ուղիներ, և որ Իրանի միջուկային ծրագիրը պետք է դադարեցվի։

Թրամփը G7 գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումներ էին նախատեսված  նաև Մեքսիկայի և Ուկրաինայի նախագահներ Կլաուդիա Շեյնբաումի և Վլադիմիր Զելենսկիի հետ, հաղորդում է Associated Press-ը։ Սակայն, ըստ երևույթին, այդ հանդիպումները հիմա տեղի չեն ունենա։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ կարծիք է հայտնել, որ Թրամփի Վաշինգտոն շտապ մեկնումը «դրական նորություն» է այն համատեքստում, որ Սպիտակ տան ղեկավարը խոստացել է հրադադարի հասնել Իսրայելի և Իրանի միջև։

Թրամփն էլ իր հերթին Truth Social-ում ի պատասխան  մեկ այլ գրառում է արել։

«Հրապարակայնություն փնտրող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սխալմամբ ասել է, որ ես լքել եմ Կանադայում կայացած G7-ի գագաթնաժողովը՝ վերադառնալու Վաշինգտոն՝ Իսրայելի և Իրանի միջև «հրադադարի» վրա աշխատելու համար։ Սխալվում է։ Նա պատկերացում չունի, թե ինչու եմ ես հիմա գնում Վաշինգտոն, բայց դա, անշուշտ, կապ չունի հրադադարի հետ։ Շատ ավելի մեծ բան է։ Միտումնավոր թե ոչ, Էմանուելը միշտ սխալվում է»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի