Սպանվել է Իրանի նորանշանակ ԳՇ պետը․ իսրայելական կողմի պնդումը Թեհրանը դեռ չի հաստատում

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Իսրայելը հայտարարել է, որ Թեհրանում ավիահարվածից սպանվել է «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության (ՀՕՊ ուժերի շտաբ) նոր հրամանատար Ալի Շադմանին։ The Times of Israel—ը գրում է, որ մի քանի օր առաջ նշանակված բարձրաստիճան իրանցի գեներալը երեկ օդային հարվածի ժամանակ է սպանվել։ Գեներալ-մայոր Ալի Շադմանին ընդամենը օր ղեկավարել է Խաթամ-ալ Անբիա կենտրոնական շտաբը։

Շադմանին փոխարինել էր գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդին, որը զոհվել էր ուրբաթ օրը Իրանի դեմ ուղղված Իսրայելի կողմից իրականացված առաջին հարվածների ժամանակ։ Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ Շադմանին փաստացի Իրանի ամենաբարձրաստիճան ռազմական հրամանատարն էր, «ռազմական շտաբի պետը» և համարվում էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ամենամոտ մնացած ռազմական գործիչը։

«Նա ղեկավարել է և՛ Հեղափոխության պահապանների կորպուսը , և՛ Իրանի զինված ուժերը», –  հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։ Նշվում է, որ Շադմանիի հրամանատարության ներքո Խաթամ-ալ-Անբիա կենտրոնական շտաբը «պատասխանատու էր մարտական ​​գործողությունների կառավարման և Իրանի հարձակման ծրագրերի հաստատման համար»։

«Իր տարբեր պաշտոններում նա անմիջական ազդեցություն է ունեցել Իրանի՝ Իսրայել պետության դեմ ուղղված հարձակողական ծրագրերի վրա», – ասված է իսրայելական կողմի հաղորդագրության մեջ։

Իրանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել իսրայելական բանակի  այս հայտարարությունը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի