Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ․ G7-ի հայտարարությունը

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

G7-ի՝ Մեծ յոթնակի երկրների առաջնորդները (գագաթնաժողովն ընթանում է Կանադայում) հայտարարություն են տարածել  Իսրայելի և Իրանի միջև վերջին զարգացումների վերաբերյալ։ Նրանք, մասնավորապես, վերահաստատում են Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության շուրջ իրենց հանձնառությունը։

«Այս համատեքստում մենք հաստատում ենք, որ Իսրայելն իրավունք ունի ինքնապաշտպանության։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Իսրայելի անվտանգությանը։ Մենք նաև հաստատում ենք քաղաքացիական բնակչության պաշտպանության կարևորությունը։ Իրանը տարածաշրջանային անկայունության և ահաբեկչության հիմնական աղբյուրն է։ Մենք մշտապես հստակորեն նշել ենք, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ»,- ասվում է հայտարարության մեջ։

G7-ի առաջնորդները կոչ են անում իրանական ճգնաժամի լուծման, որը կարող է բերել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ավելի լայն ապաէսկալանացման, այդ թվում՝ Գազայում հրադադարի։

«Մենք զգոն կմնանք միջազգային էներգետիկ շուկաների վրա հետևանքների նկատմամբ և պատրաստ կլինենք համակարգել մեր ջանքերը, այդ թվում՝ համախոհ գործընկերների հետ, շուկայի կայունությունը պաշտպանելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 16-ին որոշել է շտապ ընդհատել իր մասնակցությունը  G7-ի գագաթնաժողովին։

Հիշեցնենք, որ Իսրայելը հունիսի 13-ին հարձակում է սկսել Իրանի վրա՝ թիրախավորելով միջուկային օբյեկտները, ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքները: Հարվածների հետևանքով զոհվել են բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ և խաղաղ բնակիչներ։ Իրանն էլ ի պատասխան հարվածներ է  հասցնում Իսրայելի տարածքին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի