ԱՄՆ-ում ձերբակալվել է դեմոկրատ կոնգրեսականների վրա հարձակման մեջ կասկածվողը

Լուրեր

09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
Բոլորը

ԱՄՆ Մինեսոտա նահանգում Դեմոկրատական​ կուսակցության երկու պատգամավորի և նրանց կանանց վրա հարձակման մեջ կասկածվող 57-ամյա Վենս Լյութեր Բոլթերը ձերբակալվել է, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բոլթերը ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից գրեթե երկօրյա որոնումներից հետո։ Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել երկու մարդու սպանության ու ևս երկուսի սպանության փորձի համար։ Քննության տվյալներով՝ Բոլթերը ոստիկանական համազգեստով հունիսի 14-ին Մինեսոտայի Ներկայացուցիչների պալատի անդամ Մելիսա Հորթմանին և նրա ամուսնուն՝ Մարկին, կրակել և վիրավորել է նահանգային սենատոր Ջոն Հոֆմանին և նրա կնոջը։

Բոլթերի լքված մեքենայում հայտնաբերվել է 70 անունից բաղկացած ցուցակ, որոնց թվում են աբորտով զբաղվող բժիշկներ, Մինեսոտայից և այլ նահանգներից դեմոկրատ օրենսդիրներ: CNN-ը հաղորդել է, որ Բոլտերի հետ կապված տանը հայտնաբերվել է ևս մեկ ցուցակ՝ մոտ մեկ տասնյակ այլ անուններով:

Մինեսոտայի ոստիկանությունը Վենս Լյութեր Բոլթերի ձերբակալման գործողությունը անվանել է նահանգի պատմության մեջ ամենամասշտաբայինը։ Նրա դրդապատճառները դեռևս պարզված չեն։

«Որպես երկիր, մենք չենք կարող անտարբեր մնալ այս բռնության նկատմամբ։ Մենք խորապես բաժանված ազգ ենք։ Դա ավելի ակնհայտ է դարձել վերջին երկու օրերի ընթացքում»,- ասել է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի