Ինչ անել ուժեղ քամու ժամանակ․ ՆԳՆ-ն վարքագծի կանոններ է հրապարակել

Լուրեր

08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները։

Ըստ այդմ՝

 Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝

-Խուսափե՛լ բաց տարածություններից, հատկապես՝ այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր,
– Եղե՛ք զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերը կարող են ընկնել,

Եթե գտնվում եք անկայուն շինության մեջ՝

-Արագ տեղափոխվե՛ք դեպի ավելի ամուր կառույց՝ հնարավորինս մնալով ներսում։

Եթե գտնվում եք փողոցում կամ բաց տարածքում՝

-Հեռու մնացե՛ք էլեկտրասյուներից և լուսային սյուներից,
-Զգուշացե՛ք քամու հնարավոր կողմից թռչող առարկաներից։

Եթե տանն եք՝

-Ստուգե՛ք պատուհաններն ու դռները՝ համոզվելու համար, որ ամրացված են,
-Վնասված կամ բաց պատուհանները նախապես փակե՛ք կամ ամրացրե՛ք,
-Մի՛ թողեք բաց տարածքներում ծանր առարկաներ (շինանյութ, թիթեղներ, կահույք)։

Վերցրե՛ք անհրաժեշտ փաստաթղթեր և լիցքավորիչներ՝

Քամու դեպքում հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ։

Հիշե՛ք՝ իրավիճակի բարդացման դեպքում կարևոր է ունենալ փաստաթղթերն ու լիովին լիցքավորված հեռախոս։

Եթե ավտոմեքենայում եք՝

-Նվազեցրե՛ք արագությունը և կանգ առեք անվտանգ վայրում,
-Մի՛ կայանեք ծառերի կամ բարձրահարկ շենքերի տակ,
-Պահե՛ք պատուհաններն ու դռները փակ՝ փոշուց և թռչող առարկաներից պաշտպանվելու համար,
-Մի՛ շարժվեք, եթե դա վտանգավոր է (ցածր տեսանելիություն, ընկած առարկաներ),
▫️Մի՛ դուրս եկեք մեքենայից, եթե չեք համոզվել տարածքի անվտանգության մեջ։

Արտակարգ դեպքի դեպքում զանգահարե՛ք 911

«Հարգելի՛ քաղաքացիներ, հիշե՛ք՝ ուժեղ քամու հետևանքները հնարավոր է նվազեցնել միայն պատշաճ նախապատրաստությամբ և անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։