Էրդողանն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

18.02.2026 | 12:00
Փաշինյանն ԱՄՆ է մեկնում // ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի․ ԼՈՒՐԵՐ
18.02.2026 | 11:55
Փաշինյանի հետ ԱՄՆ է մեկնել նաև Միրզոյանը
18.02.2026 | 11:45
«ԱԱԲ պրոեկտ» ընկերությունն այս տարի փոսալցում չի իրականացնում․ պնդումը սխալ է
18.02.2026 | 11:42
Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում «լավ առաջընթացի» մասին, Վենսը՝ խոսել Վաշինգտոնի «կարմիր գծերից»
18.02.2026 | 11:40
Էլինա Ավանեսյանը կրել է երրորդ անընդմեջ պարտությունը
18.02.2026 | 11:33
Ռուբեն Վարդանյանի դատավճիռը էթնիկ հայ առաջնորդների դեմ  դատավարական «ծաղրի» գագաթնակետն է. Amnesty International
18.02.2026 | 11:22
Ուկրաինացիները երբեք չեն ների Դոնբասի փոխանցումը Ռուսաստանին. Զելենսկի
18.02.2026 | 11:20
Չեմպիոնների լիգա․ «Ռեալը» և ՊՍԺ-ն արտագնա հաղթանակներ են տարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 11:11
Ուիթկոֆը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի հարցով բանակցություններում «նշանակալի առաջընթաց» է գրանցվել
18.02.2026 | 11:02
Բեռնատարում ավելի քան 11 մլն դրամի բեռը թաքցնելու համար, վարորդին ցուցում են տվել շրջանցել անցակետի ռենտգեն հսկողության հատվածը․ ՊԵԿ
18.02.2026 | 10:47
Այսօր սպասում ենք այս փետրվարի ամենատաք օրերից մեկը. Գագիկ Սուրենյան
18.02.2026 | 10:32
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 1.92%-ով և կազմել 4874.50 դոլար
18.02.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 18-ի դրությամբ
18.02.2026 | 10:01
Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար
18.02.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայել-Իրան հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։

«Նշելով, որ մի շարք շփումներ է ունեցել առաջնորդների հետ Իսրայելի և Իրանի միջև բախումների վերաբերյալ՝ նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել հակամարտությունները հնարավորինս շուտ դադարեցնելու և միջուկային բանակցություններին վերադառնալու համար»,- ասվում է Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ նախօրեին վերջին օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ըստ թուրքական կողմի՝ Էրդողանը հայտնել է, որ գոհունակությամբ է ընդունում նախագահ Թրամփի վերջին հայտարարությունները, որոնք միտված են Իսրայելի և Իրանի միջև բախումների դադարեցմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Նա շեշտել է, որ անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կանխելու մի աղետ, որը կարող է ամբողջ տարածաշրջանը «կրակի մեջ առնել, և որ միջուկային վեճի կարգավորման միակ ուղին դիվանագիտական ճանապարհն է», իսկ Թուրքիան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։

Էրդողանը նաև ընդգծել է, որ Իրանի դեմ Իսրայելի հարձակումներով սկսված բռնության շղթան երկու կողմերի համար էլ առաջ է բերում անդառնալի տնտեսական ու քաղաքացիական վնասներ, և որ այս վտանգավոր զարգացումները պետք է անհապաղ դադարեցվեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի