Մեծ Բրիտանիայի հետախուզությունն առաջին անգամ կին կղեկավարի

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է երկրի Գաղտնի հետախուզական ծառայության (MI6) առաջին կին ղեկավարի նշանակման մասին։ Բլեյզ Մետրևելին կլինի կազմակերպության պատմության մեջ 18-րդ ղեկավարը և առաջին կինը, որը կզբաղեցնի այս պաշտոնը՝ այն ժամանակ, երբ Միացյալ Թագավորությունը բախվում է հակառակորդների կողմից սպառնալիքների աճի։

Ներկայում նա պատասխանատու է MI6-ի տեխնոլոգիաների և նորարարության համար։ Մետրևելին կփոխարինի սըր Ռիչարդ Մուրին, որն աշնանը կհեռանա ծառայությունից։

«Բլեյզ Մետրևելիի պատմական նշանակումը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ մեր հետախուզական ծառայությունների աշխատանքը երբեք այսքան կարևոր չի եղել։ Միացյալ Թագավորությունը բախվում է աննախադեպ մասշտաբի սպառնալիքների՝ լինեն դրանք ագրեսորներ, որոնք իրենց լրտեսական նավերն են ուղարկում մեր ջրային տարածքներ, թե հաքերներ, որոնց բարդ կիբերծրագրերը փորձում են խաթարել մեր հանրային ծառայությունները»,- ասել է Սթարմերը՝ շնորհակալություն հայտնելով Ռիչարդ Մուրին նվիրված ծառայության համար։

Ինքը՝ Մետրևելին, ասել է, որ «հպարտ է» նշանակման կապակաությամբ և այն համարում է «պատիվ»։

Բլեյզ Մետրևելին 47 տարեկան է, բրիտանական հետախուզական ծառայություններում աշխատում է 1999 թվականից։ Նա  ներկայում զբաղեցնում է Q ստորաբաժանման՝ MI6-ի տեխնոլոգիաների և նորարարությունների համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը: Մինչ այդ ղեկավարել է Բրիտանական անվտանգության ծառայությունը (MI5)՝ հակահետախուզական գործակալությունը։ Կարիերայի մեծ մասը նա անցկացրել է Մերձավոր Արևելքում և Եվրոպայում օպերատիվ պաշտոններում, մարդաբանություն է սովորել Քեմբրիջի Փեմբրոք քոլեջում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի