Իսրայելում Իրանի գիշերային հարվածների հետևանքով վիրավորվել է շուրջ 300 մարդ, ուրբաթ օրվանից ի վեր առնվազն 24 մարդ է զոհվել

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Իսրայելի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ գիշերը երկրի հյուսիսում և կենտրոնում Իրանից հրթիռային հարձակումների հետևանքով հոսպիտալացվել է 287 մարդ, գրում է The Times of Israel-ը։

Մեկ մարդ ծանր վիճակում է, իսկ 14-ը՝ միջին ծանրության, այդ թվում՝ երկուսը՝ Փետահ Տիկվայի «Շնեյդեր» մանկական հիվանդանոցում։ Մնացած վիրավորների մեծ մասը թեթև վնասվածքներ ունի կամ սուր ցնցում է տարել։ Գերատեսչությունը չի նշել Բնեյ Բրակի «Մաայանեյ Հայեշուա» հիվանդանոց տեղափոխված 15 մարդկանց վիճակի մասին։ Թել Ավիվից արևելք գտնվող քաղաքը գիշերը հրթիռակոծության է ենթարկվել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է։

Հայֆայի քաղաքապետ Յոնա Յահավը հաստատել է, որ քաղաքում գիշերը իրանական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։ Յահավը Channel 12 News-ին ասել է, որ երեքն էլ աշխատում էին մի օբյեկտում, որը «շատ կարևոր է իրենց համար այդ տարածքում»։

Գիշերային հարձակումների զոհերի թիվը հասել է ութի։

Յահավը նշել է, որ քաղաքի մի քանի բնակելի տներ և այլ շենքեր մեծ վնաս են կրել, բայց միայն չորս մարդ է հոսպիտալացվել թեթև վնասվածքներով։

Իսրայելում ուրբաթ օրվանից ի վեր իրանական հարվածների հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը վերջին հարձակումներից հետո թարմացված տվյալներում։ Երկուշաբթի հրապարակված զոհերի թիվը ներառում է կեսգիշերից ի վեր գրանցված 11 զոհ, այդ թվում՝ չորսը՝ Թել Ավիվի մոտ գտնվող Փետահ Տիկվայում, երեքը՝ Հայֆայում և մեկը՝ Թել Ավիվի Բնեյ Բրակ արվարձանում։ Նշվում է նաև, որ Բատ Յամի վրա ավելի վաղ հասցված հարվածից հայտնաբերվել է երկու դի, մեկ այլ զոհ էլ՝ չճշտված վայրում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելը հայտնել էր, որ Իրանի գիշերային հարվածների հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ ավելի քան 90-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի