Իրանը միջնորդներին հայտնել է, որ չի բանակցելու հրադադարի շուրջ, քանի դեռ Իսրայելի հարվածները շարունակվում են

Լուրեր

08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը Կատարին և Օմանին, որոնք միջնորդում են Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ նրա շփումներում, ասել է, որ «բաց չէ հրադադարի շուրջ բանակցությունների համար Իսրայելի հարվածների պայմաններում»։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով անանուն պաշտոնյայի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գործակալությունը չի նշում իր աղբյուրի քաղաքացիությունը, սակայն պնդում է, որ նա տեղյակ է Իրանի շփումների մասին Օմանի և Կատարի հետ։

«Իրանցիները կատարցի և օմանցի միջնորդներին տեղեկացրել են, որ պատրաստ կլինեն լուրջ բանակցություններ վարել միայն այն բանից հետո, երբ Իրանը ավարտի Իսրայելի հարվածներին պատասխանը։ Իրանը հստակեցրել է, որ չի բանակցելու, քանի դեռ հարձակման տակ է»,- զրուցակցի խոսքերն է մեջբերում գործակալությունը։

Աղբյուրը նշել է նաև, որ լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե Իրանը խնդրել է Օմանին և Կատարին ներգրավել Միացյալ Նահանգներին որպես միջնորդ հրադադարի բանակցություններում և պատրաստակամություն է հայտնել վերսկսել միջուկային բանակցությունները, ճիշտ չեն։

Իրանից, Օմանից կամ Կատարից այս հարցի վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել։

Վերջին ամիսներին Օմանը միջնորդում է ԱՄՆ-Իրան միջուկային բանակցություններում: Վերջին փուլը պետք է տեղի ունենար անցյալ շաբաթ, սակայն չեղարկվել է՝ Իրանի ուղղությամբ Իսրայելի հարվածների պատճառով։ Կատարը նախկինում միջնորդել է նաև Իրանի և Իսրայելի միջև շփումներում։

Ե՛վ Օմանը, և՛ Կատարը լավ հարաբերություններ ունեն Թեհրանի ու Վաշինգտոնի հետ, նաև անմիջական կապի մեջ են Իսրայելի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի