Մենք ագրեսոր չենք, իրավունք ունենք օգտվել միջուկային էներգիայից․ Փեզեշքիան

Լուրեր

08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խորհրդարանում կայացած նիստում անդրադարձել է Իսրայելի հարձակմանը, փոխանցում է IRNA գործակալությունը։

«Մենք ագրեսորներ չենք։ Այսօր, ավելի քան երբևէ, մեզ անհրաժեշտ է միասնություն և համախմբվածություն, և Իրանի ողջ ժողովուրդը պետք է ձեռք ձեռքի տված կանգնի և ուժեղ կանգնի տեղի ունեցած ագրեսիայի դեմ»,- հայտարարել է Իրանի նախագահը։

Նա շեշտել է՝ իրենք «գնացել և անուղղակի բանակցություններ են սկսել»։

«Գերագույն հոգևոր առաջնորդի քաղաքականության հիման վրա մենք չենք ձգտում միջուկային զենք ունենալ, և սա մեր համոզմունքն է։ Նրանք ասում են՝ Իրանը չպետք է միջուկային զենք ստանա, մինչդեռ մենք ընդհանրապես այդ զենքը ստանալու մտադրություն չունենք։ Մենք իրավունք ունենք օգտվելու միջուկային էներգիայից և հետազոտություններից, որոնք օգուտ են բերում հասարակությանը, և ոչ ոք իրավունք չունի խլել այս իրավունքը համակարգից և Իսլամական Հանրապետությունից։ Մենք վճռականորեն տրամադրված ենք իրականացնելու այս իրավունքը և չենք վախենում որևէ ուժից՝ կապված մեր իրավունքի իրականացման հետ»,- ասել է Իրանի նախագահը։

Փեզեշքիանը, միաժամանակ, հայտարարել է, որ «Ամերիկան ​​ուժ է կիրառում և, միջազգային կանոններին հակառակ, թույլ է տալիս Իսրայելին ներխուժել և հարձակվել իրենց երկրի վրա»։

Նա նաև նշել է՝ իրենք պատերազմ չեն փնտրել և պատերազմ չեն սկսել, իրենք չեն սպանել երկրի հրամանատարներին և գիտնականներին։

Հիշեցնենք, որ Իսրայելը հունիսի 13-ին հարձակում է սկսել Իրանի վրա՝ թիրախավորելով միջուկային օբյեկտները, ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքները: Հարվածների հետևանքով զոհվել են բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ և խաղաղ բնակիչներ։ Իրանն էլ ի պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի