«Սևան Ակվա» ՓԲԸ-ին պատկանող ձկնատեսակներն իրացվել են սահմանված արժեքներից ցածր գներով․ հափշտակվել է շուրջ 247 մլն դրամ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության դեպքի բացահայտման մասին, որը վերաբերում է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրենի և միաժամանակ «Սևան Ակվա» ՓԲ ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնը զբաղեցրած անձի կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնում իրականացնելուն։ Նշվում է, որ «Սևան Ակվա» ՓԲԸ-ին պատկանող ձկնատեսակներն իրացվել են սահմանված արժեքներից ցածր գներով, ինչի արդյունքում հափշտակվել է շուրջ 247 մլն դրամ։

«Մասնավորապես՝ ներքին իրավական ակտերով սահմանված ապրանքային արժեքից և անգամ կիրառված զեղչերից ցածր արժեքներով իրացրել է «Սևան Ակվա» ՓԲԸ-ին պատկանող ձկնատեսակներ՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով իր տնօրինմանը վստահված շուրջ 170 մլն ՀՀ դրամ գումարը:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նույն եղանակով հափշտակություններ են կատարել տարբեր ժամանակահատվածներում «Սևան Ակվա» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի և գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած երկու այլ անձինք, ովքեր, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով նախատեսվածից ցածր արժեքներով իրացրել են ընկերությանը պատկանող ձկնատեսակներ՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով իրենց տնօրինմանը վստահված ընդհանուր 77 մլն ՀՀ դրամ գումարը:

Վերը նկարագրված գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 247 մլն ՀՀ դրամի վնաս, որի մի մասը վերականգնվել է մեղադրյալներից մեկի կողմից: Մյուս մեղադրյալներին պատկանող անշարժ և շարժական գույքերի վրա կիրառվել է արգելանք:

Նախաքննության ընթացքում վերը նշված երեք անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի տարբեր մասերով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Factor TV-ն անդրադարձել էր «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի տնօրեն Դավիդ Շանոյանի նշանակման ու նրա կողմից հիմնադրանի ֆինանսական միջոցները անձնական նպատակներով օգտագործելու, հիմնադրամին առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս հասցնելու թեմային։ Ընդ որում՝ այդ մասին իրավապահները բավականին շուտ էին տեղեկացել։

Factor TV-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՊՎԾ-ն այդ ժամանակ ուսումնասիրել է հիմնադրամի գործունեությունը։ Այսինքն՝ այդ հանցավոր փոխառության գործարքը, փաստացի, կատարվել է վերահսկողների աչքի առաջ։ Բայց Դավիդ Շանոյանը շարունակել է պաշտոնավարել։ Դատախազությունն այս դրվագով գործը դատարան է ուղարկել մոտ 1,5 տարի անց՝ 2024 թվականի ապրիլի 5-ին։ Դատարանը պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 տարի ժամկետով, նաև 5 տարով նրան արգելվել է պաշտոն զբաղեցնել «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ում։ Սակայն ազատազրկումը պայմանականորեն չի կիրառվել, իսկ Դավիդ Շանոյանը շարունակել է պաշտոնավարել։ 2024-ի մայիսին նա շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ մասնակցել է Սևանի իշխանի մանրաձկան բացթողնման գործողությանը։ Մեղավոր ճանաչվելուց միայն ամիսներ անց՝ 2024-ի հուլիսի 11-ին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Շանոյանն ազատվել է աշխատանքից, սակայն մինչ օրս պետական ռեգիստրում որպես հիմնադրամի ղեկավար նշված է նրա անունը։