Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը վնասվել է Իրանի հարվածներից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
Բոլորը

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը և Թել Ավիվում գտնվող հյուպատոսությունն այսօր փակ կլինեն՝ Իսրայելի և Իրանի միջև ռազմական լարվածության շարունակական սրման պատճառով, գրում է NBC News-ը։

Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին X-ի իր էջում գրառման մեջ նշել է, որ ԱՄՆ դիվանագիտական կորպուսի աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել, չնայած Թել Ավիվի դիվանագիտական ներկայացուցչության մերձակայքում «իրանական հրթիռային հարվածներից որոշ աննշան վնասներ են եղել»։

«ԱՄՆ դեսպանատունը և հյուպատոսությունն Իսրայելում այսօր պաշտոնապես փակ կմնան, քանի որ ապաստարանում մնալը դեռևս ուժի մեջ է։ Թել Ավիվում գտնվող ներկայացուցչության մոտ իրանական հրթիռային հարվածներից առաջացած ցնցումները որոշ աննշան վնասներ են պատճառել, սակայն ԱՄՆ անձնակազմի անդամների շրջանում վիրավորներ չկան»,- նշել է նա։

ԱՄՆ դեսպանատունը հրահանգել է բոլոր պետական ​​աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին ապաստան գտնել իրենց բնակության վայրերում և դրանց մոտակայքում՝ մինչև հետագա ծանուցում, ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։

Հավելենք, որ Իսրայելին Իրանի կողմից հասցված գիշերային հարվածների հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ ավելի քան 90 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի