Թրամփը հույս է հայտնել է, որ Իրանն ու Իսրայելը հրադադարի համաձայնության կհասնեն

Լուրեր

23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
23.05.2026 | 17:49
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայել-Իրան հրադադարի հույս ունի։ Սակայն, ըստ նրա, երկրները երբեմն ստիպված են «պայքարել դրա համար», գրում է Reuters-ը։

Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովին մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Իսրայելին, սակայն հրաժարվել է ասել՝ արդյո՞ք ԱՄՆ դաշնակցին հորդորել է դադարեցնել Իրանի դեմ հարվածները։

Հարցին, թե ի՞նչ է անում Իրանի և Իսրայելի միջև իրավիճակն ապաէսկալացնելու  համար, Թրամփը պատասխանել է․ «Հուսով եմ՝ գործարք կլինի։ Կարծում եմ՝ գործարքի ժամանակն է։ Տեսնենք, թե ինչ կլինի, բայց երբեմն նրանք ստիպված են լինում պայքարել։ Կարծում եմ՝ լավ հնարավորություն կա, որ գործարք կլինի»։

Հիշեցնենք, որ նախօրեին Reuters-ը, երկու ամերիկացի պաշտոնյայի վկայակոչելով, հայտնել էր, որ  վերջին օրերին Դոնալդ Թրամփը վետո է դրել Իսրայելի կողմից Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու ծրագրի վրա։

«Իրանցիները սպանե՞լ են մեկ ամերիկացու։ Ո՛չ։ Մինչև նրանք դա չանեն, մենք նույնիսկ չենք խոսի քաղաքական ղեկավարությանը հետապնդելու մասին»,- անանուն մնալու պայմանով ասել էր ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

Ըստ աղբյուրների՝ իսրայելցիները հայտարարել են, որ իրենք ունեն Իրանի բարձրագույն հոգևոր առաջնորդին սպանելու տարբերակ, սակայն Թրամփը մերժել է այդ ծրագիրը։

Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին էլ ասել էր, որ «Reuters-ի հաղորդումն այն մասին, որ ԱՄՆ-ը վետո է դրել Ալի Խամենեիի սպանության վրա, կեղծիք է»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի